Անհիշելի ժամանակներից թիթեռներն ասոցացվում են գարնան, գեղեցկության և հավերժության հետ: Նրանք անմահության, երջանկության և սիրո սիմվոլ են: Որոշ տեղեր նորապսակները նույնիսկ թիթեռներ են բաց թողնում աղավնիների փոխարեն: Այդ հանելուկային և անվիճելի գեղեցիկ արարածները հանդիսանում են ստեղծագործելու ներշնչանք և դարձել են բազմաթիվ լեգենդների և միֆերի հերոսներ:
Աշխարհի տարբեր գիտնականներ նրանց վերաբերող բազմաթիվ ուսումնասիրություններ են կատարել և նոր տեսակների հայտնաբերմանը զուգընթաց նորանոր տեղեկություններ են բացահայտվում թիթեռների մասին: Աշխարհում գոյություն ունի թիթեռների մոտավորապես 12 ընտանիք, յուրաքանչյուր տեսակ ունի իր առանձնահատկություններն ու իր բնավորությունը:
Աղբյուրը` http://life.panorama.am/hy/news/2015/03/06/buterflies/312625
No comments:
Post a Comment