Շաբաթը սկսվեց հիանալի։ Սկզբում ծանոթացանք մեր նորեկնորի հետ մեկը մյուսից լավը ու բարի։ Բոլորը շատ էին հավանել մեր դպրոցը, միջավայրը․․․ Մեր նորեկներից մի երկուսը արտերկրից են։ Մենք փորձում ենք բոլորս օգնել նրանց և ոչ միայն նրանց, մենք փորձում ենք այնպես անել, որպեսզի ոչ ոք ինչ որ բանի կարիք չունենա։ Ամենից կարևոր լուրը, որ ուզում եմ ձեզ ասել այն է, որ մենք այսօր հանդիպել ենք կրթության և գիտության նախարարին՝ Լևոն Մկրտչյանին։ Այսօր դպրոցը պատված էր լրագրողներով ,դե բնականաբաբար մի քանիսիցս հարցազրյուց վերցրեցին։ Խեցեգործություն, մի փոքր էլ կավով ենք աշխատել և ամենասիրելի հատվածը՝ Լողը․․․ բոլորս անհամբերությամբ սպասում էինք։ Մի լավ հովանալուց հետո մի փոքր ընթերցանությունը չէր խանգարի․․․ Դե ինչ բարի ճամբարային օրեր եմ մաղթում ձեզ մեր նորեկներ ջան․․․
Ճամբարի ղեկավար՝ Գոհար Եղոյան
Ճամբարի ղեկավար՝ Գոհար Եղոյան
No comments:
Post a Comment