Sunday, 18 September 2016

Հիշողություն... Պապիկիցս

Հիշողություն... Պապիկիցս


Հովակիմյանի յոթանասուն ամյակին  

Հարգարժան Դրաստամատ Աբգարովիչ 
Պահն այսօրվա, և ուրախ է և հուզիչ, 
Յոթանասունամյա քո հոբելյանը 
Տոնում են այսօր քո ընկերները: 


Կյանքի դժվարին ուղին ես անցել 
Բայց միշտ հարմարվել, հղկել ես հարթել, 
Էներգետիկայի այս մեծ արշավոում 
Գործով ու փորձով ասպետ ես դարձել: 

Մաղթում ենք քեզ առողջություն 
Ձեր օջախում երջանկություն, 
Լավ կլինի, որ քիչ ծխես 
Տիկին Սիրանին չզայրացնես: 

Մի հուզվիր, որ մեծացել ես 
Զավակներ ու թոռնիկներ ունես, 
Նրանցով ես ուրախանում 
Այնքան ուրախ, նույնիսկ լացում: 

Հույսով մնա դեպ ապագան 
Անելիքներ դեռ շատ կան, 
Ապրիր մինչև խոր ծերություն 
Քայլիր հստակ մեր շարքերում: 

No comments:

Post a Comment