
Սիրում եմ քո այդ գեղեցիկ ժպիտը, ինչո՞ւ չես ժպտում…Ժպտա՛, մի՞թե դա գեղեցիկ չէ, մի՞թե հիանալի չէ: Ժպտա՛: Դու հարուստ ես, քանի որ ունես այդպիսի ժպիտ:
Միայն պետք է ժպտաս, և դու ոչ միայն քեզ կերջանկացնես, այլև ինձ: Մի սևեռվիր մանրուքների վրա, տես ՝ ինչ լուսավոր է կյանքը…Հավատա՛, որ ամեն ինչ լավ կլինի, եթե ժպտաս: Հավատա, որ կյանքը գեղեցիկ է, կյանքը ժպտում է քեզ: Դու էլ կյանքին ժպտա…Հավատա՛ ինքդ քեզ: Հավատա՛, որ ինչ ցանկություն ունես, մի օր՝ վաղ թե ուշ, կատարվելու է: Ժպտա, ես կարոտել եմ քո գեղեցիկ ժպիտին… Դու ժպտացիր, և ամեն ինչ փոխվեց… Ամեն ինչ անգույն էր, ամեն ինչ խամրած էր, ամեն ինչ տարբեր էր, ամեն ինչ անհույս էր: Քո ժպիտի պատճառով իմ մեջ ամեն ինչ փոխվեց: Անգույն հոգիս դարձավ գունեղ և պայծառ: Երբ դու նայեցիր ինձ և ժպտացիր, ամեն ինչ ուրիշ դարձավ, ամեն ինչ այլ դարձավ ոչ միայն իմ մեջ, այլև իմ աշխարհում: Ամեն ինչ դարձավ գունավոր, խամրածը դարձավ պարզ, ամեն ինչ շարժվեց իր հունով: Դու ինձ ստիպեցիր ժպտալ, դու ինձ ստիպեցիր հասկանալ, որ պետք չէ տխրել, որ պետք չէ հուսահատվել, դու ինձ ուժ տվեցիր, ինձ ստիպեցիր պայքարել: Ցանկացար, որ օրինակ վերցնեմ քեզնից, որ ես շարժվեմ քո օրինակով, օգնեցիր, որ ես նույնպես ուրախացնեմ մարդկանց, որ ստիպեմ ժպտալ: Քո ժպիտի պատճառով կյանքը հիասքանչ դարձավ ինձ համար…
Նյութը կարող եք տեսնել նաև՝ Մտադարակում
No comments:
Post a Comment