Այսօր հանդիպեցինք Մշակույթի Նախարարի հետ
Նախարարն ասում է. Լուսաբանում է Ալիսա Գևորգյանը
«Շատ տպավորված եմ, որովհետև ես հայտնվեցի մեկ այլ աշխարհում. աշխարհ, որի մասին գուցեև երազել ենք մանկուց »,- «սեբաստացիներին» ուղղված իր խոսքում ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մայր դպրոցում այսօր նրա մասնակցությամբ ամփոփեցին հունվարյան ճամբարի առաջին շաբաթվա արդյունքները:
Տնօրեն Աշոտ Բլեյանը նախարարին ներկայացրեց գրադարան-ընթերցարանը, որն առաջիկայում կհամալրվի մշակույթի նախարարության տրամադրած նոր գրականությամբ, խոհանոցը, որտեղ երեխաները սեփական ձեռքերով են պատրաստում և վաճառում սնունդը: Պատանի սեբաստացիների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսում նախարարը նույնիսկ գնումներ կատարեց, լսեց Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ գործող՝ կրթահամալիրի մանկավարժական երգչախմբի ելույթն ու պատասխանեց լրագրող-«սեբաստացիների» հարցերին: Ամենափոքրերից մեկն անգամ «հաջողեցրեց» լուսանկարել նախարարին՝ ամենահարմար պահին:
«Այս միջավայրի «մեղավորն», անշուշտ, երեխաների ազատությունն է, նրանց ազատ մտածողությունը: Շնորհակալ եմ, որ կարողացել եք ստեղծել այս մթնոլորտն ու միջավայրը».-ասաց նախարարը, որը «սեբաստացիներին» հրաժեշտ տվեց կրկին հանդիպելու խոստումով: «Այստեղ տեսնելու և սովորելու շատ բան կա»,-փոքրիկ լրագրողներին տված ճեպազրույցում խոստովանեց մշակույթի նախարարը:

No comments:
Post a Comment