Tuesday, 9 May 2017

Առաջադրանք 72


Նախադասությունները հնարավոր ձևերով կետադրի՛ր այնպես, որ իմաստները տարբեր լինեն:
Հայրն ու մայրը ողջունեցին, մեզ, համբուրեցին շնորհավորեցին իրար: Հայաստանը, ուր որոշել էր գնալ մանուկ հասակից, չէր տեսել: Նրանց ոտների տակ մի պահ մթագնում էին ձորերը, անտառները սևանում էին ամպերի արանքում բեկբեկված շողերի փայլի մեջ: Խաղաղ գիշերվա մեջ, թույլ լույս արձակելով, երկու աստղ էր պլպլում Ծիծեռնավանքի ծուռ խաչի վրա: Ծովափին կանգնած աղջիկը հայացքը հառել էր հեռու հորիզոնին:
2 .Նախադասությունները հնարավոր ձևերով կետադրի՛ր այնպես, որ տարբեր իմաստներ ունենան:
Անգղերի կռնչոցից վախեցած՝ ձիերը խլշեցին ականջները: Ժայռի կատարին բազմած արծիվն ակնդետ նայում էր երկնի լազուրին: Այս անգամ ուրիշ կաս-կարմիր փողկապով էր, նոր ածիլված դեմքով, անսովոր առույգ ու կենսուրախ: Տիկին Նվարդը՝ գլխին մի խայտաբղետ մեծ գլխարկ, ուրախ- ուրախ անցնում էր: Օրիորդը գլուխը կախեց, մտածության մեջ ընկավ. Սամվելը՝ նրա սիրելին, փորձանքին էր ընդառաջ գնում: Մանուկները գնում էին ծանոթ արահետով, որ տանում էր դեպի բուրգի քարանձավները՝ սիրելի և երկյուղալի վայրեր:
3.Նախադասությունները հնարավոր ձևերով կետադրի՛ր այնպես, որ տարբեր իմաստներ ունենան:
Բերեցի շան համար, կեր: Շահ ունենա՝ սիրտը կնվիրի այս տղան: Դու մեր ձորերից չես հեռանա, չէ՞: Երկնքում շողացող աստղերից մեկն ընկնում է: Ո՞վ է տվել Ձեզ այդ նամակը:

No comments:

Post a Comment