Երեք երաժիշտ, երեք ընկեր, երեքնել անբախտ իրենց հայրենիքը թողած թափառում էին երկրից-երկիր որպեսզի վաստակեն իրենք մի կում գինին և մի կտոր հացը: Նրանց
ավագը՝ կույր, զառամյալ մարդ էր, իսկ երկուսը երիտասարդ էին… Օրերից մի օր ագահ թագավորի
ականջն ընկնում է իրենց երգը, և հրավիրում է որպեսզի երգեն թագավորական պալատում: Երաժիշտները կատարում են իրենց գործը, բայց նրանց երգի
մեջ միշտ ինչ-որ տղրություն կար, ինչ-որ կարոտ հայրենիքի նկատմամբ: Թագավորը բարկանալով
հրամայում է նրանց լքել երկիրը և վերադառնալ իրենց հայրենիք մինջ լուսաբացը, իսկ եթե
չլքեն ապա կգլխատի նրանց: Երաժիշտները հեծնում են իրենց ձիերը և իրենց սրտի ձայնին լսելով ճանապարհը ընկնում: Արշալույսը արդեն մոտ էր... երբ նրանք լսում են աքաղաղի ձայնը, նրանք սարսափում են, այն մտքից որ թագավորը նրանց կգլխատի: Կույր մարդը հոտոտում է թարմ օդը և ասում է, որ նրանք իրենց
հողում են, երիդասարդները ասում են՝ <<Ոչ եղբայր մեր հայրենիքը հեռու է, իսկ
մահը մոտ>>: Կույր մարդը գոչում է <<Կանգ առեք>> վերձնելով մի բուռ հող հոտոտում է և ասում, որ նրանք իրենց հողում են:
No comments:
Post a Comment