Wednesday, 14 February 2018

Մխիթարյան հայրերի որդեգիրը

1816թ. դեկտեմբերի 1-ին մի նավակ լողում էր դեպի ծովախորշ, որը գտնվում էր Վենետիկի հարավային կողմում: Նա կղզու վրա տեսավ մի շինություն, և նրան թվաց, որ դա մի ազնվականի պալատ է: Նա կանգնեցրեց նավակը և իջավ։ Տղան հիանում էր այն տեսարանով, որը իր առջև էր բացվել: Նա կշարունակեր վայելել, եթե մի  կոշտ, հաստ և կոպիտ ձայն չխանգարեր նրան ասաց.

-Ինչ կուզես որդյակս

Ջորջ Գորդոն Բայրոնը ասաց, որ կցանկանար ծանոթանալ միաբանությանը: Երիտասարդը հայոց լեզվին ծանոթանալուց անմիջապես հետո վանականին խնդրեց, որ իրեն սովորեցնի հայերենի տառերը: Եվ ահա Հարություն Ավգեյանը դարձավ նրա հայոց լեզվի ասուցիչը, և նրանք հենց առաջին հանդիպումից սիրեցին իրար: Երբ ուսուցիչը Ջորջին տեսնում էր նավակով գալուց ասում էր.
-Խենթս նորեն եկավ։
Ջորջը գիտեր հայերեն տառերը և հայերենի մասին ամեն ինչ ընդհանմենը 50 պարապմունքից հետո։ Ջորջը սկսեց ստեղծել գրքեր և հայոց լեզի բառարաններ: 1819թ. կղզում հուզիչ արարողություն էր, Ջորջը գնում էր Հունաստան, քանի որ Հունաստանում կռիվ էր: Ջորջը գնալուց առաջ գրպանից իր նկարը հանեց, հետևում գրեց, «Լորդ Բայրոն» և տվեց նրա ուսուցչին: Մինչև այսօր էլ Մխիթարյան միաբանությունում մի սենյակ կա, որտեղ պահվում է նկարը, և որտեղ Ջորջը սովորում էր հայոց լեզուն:

No comments:

Post a Comment