Կան իրադարձություններ, որոնք մեծ, անջնջելի հետք ու ազդեցություն են թողել համաշխարհային պատմության մեջ: Այդ իրադարձություններից է 1789 թ. Ֆրանսիական հեղափոխությունը, որով Եվրոպա աշխարհամասը պատմական նոր փուլ մտավ. սկսվեց բուրժուազիայի հաղթարշավը:
Ճիշտ է, Ֆրանսիական հեղափոխությունը նախադեպ ուներ` անգլիական բուրժուական հեղափոխությունը, բայց սրանք իրենց ծագմամբ, նպատակներով, անցած ճանապարհով ու հետևանքներով միանգամայն տարբեր էին:
Նախ` անգլիական բուրժուական հեղափոխությունը, սոցիալական ուղղվածությամբ հանդերձ, նաև ազգային հեղափոխություն էր. անգլիական բուրժուազիան դաշնակցեց ազնվականության հետ և տապալեց թագավորական միահեծան իշխանությունը: Անգլիայում հաստատվեց ազնվականական-բուրժուական սահմանադրական միապետություն: Երկրորդ` անգլիական հեղափոխությունը տեռորի չվերածվեց, որովհետև շարժիչ ուժը ազգային ազնվականությունն ու բուրժուազիան էին, անգլիացիները գաղափարական ու սոցիալական պայքար էին մղում, մինչդեռ Ֆրանսիայում պայքարը դասակարգային-կլանային բնույթ ուներ: Չնայած քաղաքացիական պատերազմի առկայությանը` անգլիական հեղափոխությունը սեփական ժողովրդի սպանդի չվերածվեց, իսկ Ֆրանսիայում հարյուրհազարավոր մարդիկ գիլիոտինի զոհ դարձան:
XVIII դարում Ֆրանսիան կայացած, զարգացած ու հզոր միապետություն էր` Բուրբոնների արքայական դինաստիայի կառավարմամբ: Երկիրը հարյուրամյակների ընթացքում անթաքույց պայքար էր մղում եվրոպական մայրցամաքում գերիշխանության համար, և դա նրան հաջողվում էր. Ֆրանսիայի թագավորության դեմ կարող էր մրցակցել միայն Անգլիան, որ անվիճելի առավելություն ուներ ծովում և դրա շնորհիվ էլ կարողանում էր հավասարակշռություն պահպանել Ֆրանսիայի դեմ պայքարում: Ֆրանսիան ուներ նաև իր անդրծովյան գաղութները. մի խոսքով` ժամանակի հզորագույն երկրներից էր:
Սակայն վրա հասավ 1789 թվականի ամառը…
Արտաքին շուքի հետ մեկտեղ երկրում բազում ծանր սոցիալական խնդիրներ կային: Սակայն չի կարելի Ֆրանսիական հեղափոխությունն անվերապահորեն բուրժուական անվանել: Ուղղակի բուրժուական հեղափոխության կարիքը և պահանջարկը չկար: Ֆրանսիան իր տնտեսական զարգացմամբ արդեն իսկ գնում էր կապիտալիզմի ուղիով: Եվ կապիտալիստական հարաբերությունների զարգացմանը նպաստում էր հենց ֆրանսիական ազնվականությունը, որ իր ողջ կարողությունները, անդրծովյան գաղութներից բերված ողջ միջոցները ներդնում էր երկրում նոր տիպի տնտեսական կարգ հաստատելու համար:
1789 թ. հուլիսի 14-ին Փարիզի ժողովուրդը կազմակերպված ոտքի կանգնեց, քաղաքում հուզումներ սկսվեցին, որոնց ալիքը տարածվեց, հուզումները վերածվեցին համաժողովրդական ապստամբության: Ապստամբներն առավոտյան գրավեցին Հաշմանդամների պալատը և այնտեղից ձեռք բերեցին մեծ ռազմավար. 12 թնդանոթ, 32000 հրացան և վառոդ: Ապա պաշարեցին ու գրավեցին Բաստիլը` Բուրբոնների հարստության խորհրդանիշ-բերդամրոցը:
Իհարկե, ապստամբությունը լավ նախապատրաստված էր, ապստամբության ղեկավարներն ամեն ինչ նախապես մանրամասն հաշվարկել էին: Բաստիլի գրոհի ժամանակ առաջին շարքերում դեռևս միջնադարում Մարսելում հաստատված «Տաճարականների» հզոր օթյակից «Մեծ արևելք» օթյակի վերածված և Փարիզ ժամանած Ազգային գվարդիայի ներկայացուցիչներն էին: Հետագայում նրանք էլ շարժմանը «նվիրաբերեցին» իրենց հիմնը` Մարսելիոզը, որ դարձավ Ֆրանսիայի Հանրապետության պետական օրհներգը:
Հեղափոխության առաջնորդներն էին Դանտոնը, Ռոբեսպիերը, Մարատը:
Հեղափոխության արդյունքում Բուրբոնները գահընկեց արվեցին, և երկիրը հռչակվեց հանրապետություն: Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 16-րդը և Մարի Անտուանետ թագուհին գլխատվեցին: Լյուդովիկոս թագավորը, որ ողջ կյանքում անխոնջ պայքարում էր Ֆրանսիայի հզորացման և բարգավաճման համար, մահապատժի ենթարկվեց պետական դավաճանության մեղադրանքով: Երկրում հեղափոխական տեռոր հաստատվեց: Ամենուր թալան ու սպանություն էր: Մի քանի տարվա ընթացքում գլխատվեց եվրոպական ազնվականության ծաղիկը` ֆրանսիական ազնվականությունը:
«Ազատություն, եղբայրություն, հավասարություն» կարգախոսով ոտքի ելած ֆրանսիացի ժողովուրդը Եվրոպայում առաջինը տապալեց ֆեոդալական հասարակարգն ու ապահովեց «բուրժուազիայի» արյունոտ հաղթարշավը: Ֆրանսիական հեղափոխության ավերիչ ռոմանտիզմը հասավ նրան, որ միապետության խորհրդանիշ համարվող Բաստիլ ամրոցն ամբողջովին ավերվեց, քանդվեց, և դրա քարերով Համաձայնության կամուրջ կառուցվեց: Ինչպես հեղափոխական ռոմանտիզմով տոգորված ժողովուրդն էր ասում, թող ժողովուրդը մշտապես ոտքերով դոփի բանտի քարերը:
Չնայած համաժողովրդական ոգևորությանն ու հեղափոխության հաղթանակին` շուտով ֆրանսիական հասարակության մեջ պառակտում մտավ: Հեղափոխությունը ղեկավարող «թասակավոր իմաստունների» և իրականացնող աշխատավոր բնակչության միջև սոցիալական վիհը գնալով ահագնանում էր: Ակտիվ էր նաև ազնվականությունը, որ փորձում էր ռևանշի հասնել… Երկրում սկսվեց արյունոտ տեռոր:
Հեղափոխության «հայրերից» էր երիտասարդ իրավաբան Ռոբեսպիերը, որ Բաստիլի վրա գրոհողների առաջին շարքերում էր, իսկ արդեն 1793 թ. ղեկավարում էր Ֆրանսիայի հեղափոխական կառավարությունը: Ծագումով հրեա Ռոբեսպիերն իր կոչերում մարդասիրություն ու արդարություն էր քարոզում` պահանջելով անգամ օրենքով արգելել մահապատիժը: Սակայն մի քանի տարի անց նա դարձավ ոչ միայն մահապատժի կողմնակից, այլև ֆրանսիական ազնվականության ու բարձրաստիճան հոգևորականության դահիճը: Ռոբեսպիերի հրամանով երկրում հարյուրավոր մահապատիժներ էին իրականացվում: Գիլիոտինի էին հանձնվում անհատներ, որոնց միակ «մեղքը» ազնվական ազգանունն էր:
Սբ Հակոբի վանքից հեղափոխությունը կառավարող մասոնայակոբինյան հայրերը, օգտագործելով Մարատի սպանության փաստը, իսկական տեռոր սկսեցին ֆրանսիական ժողովրդի դեմ: Յակոբինյան դիկտատուրայի հաստատումով Ֆրանսիայում բացվեցին արյունոտ արշալույսներ: Ահավասիկ յակոբինյանների սխրանքների վիճակագրությունը.
-1793 թ. աշնանը գլխատվեցին Կոնվերտից արտաքսված Ժիրոնդիստների կուսակցության ղեկավարները:
-Գլխատվեց Մարի Անտուանետ թագուհին:
-1794 թ. գարնանը գլխատվեցին Դանտոնը և նրա կողմնակիցները, այդ թվում` Կոմունայի գլխավոր դատախազ Շոմետան:
Չհաշված զանգվածային սպանությունները, միայն 1793-1794 թթ. Փարիզում մահապատժի ենթարկվեց մոտ 3000 մարդ, իսկ ողջ հեղափոխության ընթացքում` 1789-1815 թթ. ` ավելի քան 2 մլն մարդ:
Ի վերջո, գիլիոտինի արժանացավ նաև 36-ամյա Ռոբեսպիերը:
Ֆրանսիական հեղափոխությունը հետագայում տարածվեց ողջ եվրոպական մայրցամաքում: Իսկ նրա հոգեզավակն ու կատարելագործված տեսակը դարձավ 1917 թ. Ռուսաստանի հոկտեմբերյան հեղաշրջումը: Արյունոտ տեռորը ծավալվեց այս անգամ Եվրոպայի արևելքում:
No comments:
Post a Comment