Զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության գերակա ճյուղերից է: Առնվազն 15 տարի շարունակ այս ոլորտում կատարվող բարեփոխումներն ու իրականացվող ներդրումները ձեւավորել են որոշակի ենթակառուցվածք: Զբոսաշրջության զարգացումը Հայաստանի համար հզոր խթան է երկրի տնտեսության բազմատեսակացման եւ զարգացման առումով: Ներգնա զբոսաշրջությունը Հայաստանի արտահանման բաժնում հանքահումքային արտադրանքի եւ մետաղների արտահանումից հետո երկրորդն է: Այն նաեւ ապահովում է ծառայությունների արտահանման կեսից ավելին: Այսինքն, երկրից գնալիս՝ օտարերկրյա զբոսաշրջիկներն իրենց հետ տանում են ոչ միայն Հայաստանից գնված ապրանքներ, այլեւ գնված ծառայությունների վերաբերյալ իրենց տպավորությունները: Բացի այդ, զբոսաշրջիկները երկիր են բերում արտարժույթ, ուստի որքան շատ գումար են նրանք ծախսում Հայաստանում, այնքան ավելի շատ են նպաստում արժույթի կայունացմանը:
Կառավարության ծրագրի զբոսաշրջիկության ոլորտում կան այսպիսի դրույթներ.
- Զուգահեռաբար պետք է առանձնացվեն զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող զբոսաշրջային ենթաճյուղեր՝ էկոտուրիզմ, գաստրոտուրիզմ, էքստրիմ տուրիզմ, էթնո տուրիզմ՝ համաշխարհային շուկայում Հայաստանը թիրախավորված դիրքավորելու և համապատասխան հետաքրքրություններ ունեցող զբոսաշրջիկների համար մեր երկիրն առավել գրավիչ դարձնելու նպատակով
- [Պետք է] աջակցել համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, տեղական ավանդույթների վերականգնմանը:
- Կառավարությունը կարևոր է համարում նաև Հայաստան մուտքիվիզային ռեժիմների ազատականացմանը և օդային տրանսպորտի գներինվազեցմանն ուղղված հարցերի կարգավորումը։
Դրույթների հիմնական նպատակն է իրականացնել զբոսաշրջիկության ոլորտի զարգացումըՀայաստանում: Այս կարգավորումները շատ կարևոր դեր են զբաղեցնում Հայաստանի տնտեսության մեջ: Վերականգնելով տեղական ավանդույթները(որին անրադարձ չկար ՙՙԻմ Քայլ՚՚ դաշինքում) ավելի հետաքրքրություն են ներշնչում օտարերկրյա բնակիչներին Հայաստանի նկատմամբ:
Զբոսաշրջությունը շահավետ և եկամտաբեր բնագավառ է և ներդրումների արդյունավետության տեսանկյունից համեմատվում է գազանավթային արդյունահանման և վերամշակման արդյունաբերության, ինչպես նաև մեքենաշինական արտադրության զարգացման ծավալների հետ: Զարգացած երկրների տնտեսական, սոցիալական և քաղաքական կայունության միջազգային փորձը ցույց է տալիս, որ միմիայն զբոսաշրջության շնորհիվ է, որ պետությունների աշխարհագրական դիրքը, բնակլիմայական ռեսուրսները և տեսարժան վայրերը դառնում են համընդհանուր հասարակական բարօրություն: Նեռարելով այս դրույթները, կնպաստեն, որպեսզի Հայաստանը լինի ոչ միայն բարելարված այլև փոքր ինչ չափով, զարգացած երկիր:
Աղբյուրներ՝
No comments:
Post a Comment