Tuesday, 7 May 2019

Գործնական աշխատանք


Կապեր կոչվում են այն բառերը, որոնք որևէ բառ կապում են բայական անդամի լրացումին և նրա հետ միասին դառնում են նախադասության անդամի լրացում։ Կապերը լինում են ըստ շարադասության 3 տեսակ։ Նախադրություններ, որոնք դրվում են կապվող բառից առաջ, օրինակ՝ նախքան, մինչ, չնայած, ի, հակառած, հանուն։ Ետադրություններ կոչվում են այն կապերը, որոնք դրրվում են կապվող բառից հետո, օրինակ՝ վրա, մասին, միջև, մոջ, տակ, համար։ Երկդրություններ կոչվում են այն կապերը, որոնք կարող են դրվել և կապվող բառից առաջ և կապվող բառից հետո, օրինակ՝ բացի, չնայելով, անկախ։ Կապերը նախադասության անդամ ինքնուրույն չեն լինում և հարձի չեն պատասխանում։
Գործնական աշխատանք
Հետևյալ կապերը խմբավորեք ըստ շարադասության:
Առաջ, առթիվ, ի, անկախ, հետ, մասին, առանց, համաձայն, սկսած, ըստ, մեջ, չափ, քան, առ, բացի, հանձին, պես, մինչև, համար, ի դեմս, նախքան, միջև, զատ, շուրջ, շնորհիվ, հանուն, վրա, որպես, փոխարեն, վերաբերյալ, չնայած, հեռու, հակառակ, մինչ, տակ, ներքո, նկատմամբ:
Նախադրություններ-ի, առանց, ըստ, քան, առ, հանձին, մինչև, ի դեմս, նախքան, շուրջ, հանուն, որպես, չնայած, հակառակ, մինչ:
Ետադրություններ-Առաջ, առթիվ, հետ, մասին մեջ, չափ, պես, համար, վրա, փոխարեն, վերաբերյալ, տակ, միջև, ներքո, նկատմամբ, զատ, հեռու:
Երկդրություններ— անկախ, համաձայն, սկսած, շնորհիվ, բացի:
Ետադրությամբ կառույցները փոխարինեցեք հոմանիշ նախադրությամբ կառույցներով:ա) հանգամանքներին չնայելով-չնայած հանգամանքներին
բ)  առյուծի պես — ինչպես առյուծը
գ) հրամանի համաձայն — ըստ հրամանի
դ) սովյալների օգտին — հօգուտ սովյալների
ե) սկսելուց առաջ — մինչ սկսելը
զ) հավատի համար — հանուն հավատի
է) այն մասին — վասն այն
ը) թշնամիների դեմ — ընդեմ թշնամիների
 

No comments:

Post a Comment