Monday, 30 September 2019

Ազատագրական պայքարը 18-րդ դարի 2-րդ կեսին

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը

Պատրաստվե՛ք ներկայացնելու.

Թեմա 3. Ազատագրական պայքարը 18-րդ դարի 2-րդ կեսին.
Պայքարի գաղութահայ կենտրոնները՝
  • Հովսեփ Էմին
  • Մովսես Սարաֆյան
Պարսկաստանում և Թուրքիայում զբաղվել է վաճառականությամբ։ 1760-ական թվականների սկզբին հաստատվել է Աստրախանում1763 թվականին ստացել ռուսական կառավարության հատուկ հրամանագիրորով նրան տրամադրվում էր հող և 10 հազար ռուբլի գումար՝ Աստրախանի նահանգում մետաքսի ձեռնարկություն հիմնելու համարինչպես նաև Կասպից ծովում նավեր կառուցելու արտոնություն։ 1769 թվականի հունիսի 8-ին  Ռուսաստանի արտաքին գործերի կոլեգիային ներկայացրել է Հայաստանիազատագրման և անկախության վերականգնման իր ծրագիրըորին նախօրոք հավանություն էին տվել ռուսահայ նշանավոր գործիչները։ Ըստ այդ ծրագրիԹուրքիայի դեմ պատերազմի պետք է հանվեին վրացական երկու թագավորները՝ Հերակլը և ՍողոմոնըՎրաստան ուղարկվեր ռուսական բանակային կորպուսինչպես նաև Ռուսաստանում ապրող հայերից և վրացիներից կազմված կամավորական ջոկատ՝ հայ հրամանատարի գլխավորությամբ։ Նրանց միանալու էին նաև Ղարաբաղի մելիքները։ Ռուսական-վրացական-հայկական միացյալ ուժերը նախ պետք է պարսիկներից ազատագրեին Երևանըապա երկու զորախմբերով հարձակվեին Ախալցխա-Կարս և Բայազետ-Վան ուղղություններովդրանք գրավելուց և ուժերը միավորելուց հետո ռազմական գործողությունները շարունակեին մինչև Արևմտյան Հայաստանի լիակատար ազատագրումը։ Պատերազմի հաջող ավարտից հետո Ռուսաստանի հովանու ներքո պետք է վերականգնվեր հայկական պետականությունը և նշանավոր հայերից մեկը դառնար Հայաստանի թագավոր կամ իշխան։ Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվելիք հաշտության պայմանագրի հատուկ կետով հայերը համարվելու էին Ռուսական կայսրության հպատակներորը նրանց կապահովագրեր թուրքվտանգից։ Ռուսաստանը և Հայաստանըանհրաժեշտության դեպքումհնարավոր բոլոր միջոցներով պետք է օգնեին միմյանց։ Սարաֆյանի ծրագիրը չի իրականացվելորովհետև չէր համապատասխանում Ռուսաստանի այդ ժամանակաշրջանի արտաքին քաղաքական նպատակներին։ 

·         Աղբյուրներ1,  2

  • Հովսեփ Արղության

Ծնվել է 1863 թվականին Լոռվա աշխարհի Սանահին գյուղում։ Կրթությունն ստացել է Թիֆլիսի Ներսիսյան Վարժարանում, որն ավարտել է 1884 թվին։ Ուսուցչական աշխատանք է տարել Ջալալօղլիի և Թիֆլիսի հայկական դպրոցներում։ 1889 թվականին անցել է Արևմտյան Հայաստան, որտեղ հեղափոխական աշխատանքներ է կատարել համագործակցելով Արաբոյի հետ։ 1890 թվականին անցել է Տրապիզոն, սակայն մատնությամբ ձերբակալվել է, հանձնվել ցարական իշխանություններին և աքսորվել Քիշնև:
Աքսորից վերադառնալով՝ անցել է Թավրիզ, որտեղ հսկել ու կարգավորել է ՀՅԴ զինագործարանի աշխատանքները, կազմակերպել և ղեկավարել է Արևմտյան Հայաստան զինամթերքի տեղափոխման գործը, զինատար խմբով անձամբ հասել Վան: 1897 թվականին մասնակցել է Խանասորի արշավանքին, որտեղ եղել է հրամանատարի` Խանասորա Վարդանի օգնականը։ Դրանից հետո Իրանյան իշխանությունները ձերբակալել են նրան, ու որպես ռուսահպատակի հանձնել ռուսական կառավարությանը։ Բանտարկվել է Թիֆլիսի Մետեխի բանտում, ապա աքսորվել Վոլոգդա որտեղ մնացել է մինչև 1903:
1905-1906 թվականներին, կազմակերպել է հայերի ինքնապաշտպանությունը թաթար ջարդարարների դեմ։
1916-1917 թվականներին, մասնակցել է Առաջին աշխարհամարտին, որտեղ կովկասյան ռազմաճակատում եղել հայկական կամավորական 7-րդ գնդի հրամանատար։
1918 թվականին Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո եղել է Վիրահայոց ազգային խորհրդի նախագահ, ՀՀ խորհրդարանի անդամ, ապա՝ դեսպան Իրանում՝ 1919-1920 թվականներին:
Հայաստանի խորհրդայնացումից հետո, 1922 թվականին հաստատվել է Փարիզում որտեղ 3 տարի անց կնքել է իր մահկանացուն։
Խանասորի հաղթանակին նվիրված «Մենք անկեղծ զինվոր ենք» երգի հետևյալ տողերով՝ Իշխան Հովսեփ Արղությանն անմահացվել է Աշուղ Ֆահրադի կողմից
"Կոտուրից դէպի Վան անցնել շտապով
Աջից Վարդանը,
Ձախից Իշխանը..."
18-19 դարերում հայ ազգային-ազատագրական պայքարն ուղեկցվել է նոր խորհրդանիշների և բազմազան դրոշների ու զինանշանների մշակմամբ։ Հովսեփ Արղությանը հայկական պետականության վերականգնմանն ուղղված ջանքերին զուգընթաց աշխատել է նաև ապագա հայկական թագավորության պետական խորհրդանիշների մշակման ուղղությամբ։
Հովսեփ Արղությանն առաջարկել է Հայաստանի զինանշանի մի տարբերակ, որում պատկերված էր հայկական ազգային և հոգևոր մի շարք խորհրդանշաններ` Անձեռակերտ Փրկչի, Արշակունիների խորրդանիշ արծվի, գառան ու խաչվառի, Արարատ լեռան ու Նույան տապանի, ինչպես նաև առյուծի ու վիշապի պատկերներով: 
Աղբյուրը1


  • Հովհաննես Լազարյան
Հովհաննես Լազարյանը (նոյեմբերի 23, 1735թ., Նոր Ջուղա (Սպահան) - հոկտեմբերի 24, 1801թ., Սանկտ Պետերբուրգեղել է Ռուսաստանի պետական խորհրդականարդյունաբերողկալվածատեր:
Օգտագործել է ռուսական արքունիքի հետ ունեցած մերձավոր հարաբերությունները Հայաստանի ազատագրումն իրագործելու համարԳործուն մասնակցություն է ունեցել ազատագրական ծրագրերի մշակմանը:

Կազմել և ռուսական կառավարությանն է ներկայացրել «ՊրնԻվան Լազարևի նոտան» ծրագիրըորում շեշտադրել է հատկապես Ռուսաստանի հովանու ներքո հայ պետականության վերականգնման հարցը
Մեծ նշանակություն է տվել կրթությանըՀովհաննես Լազարյանի միջոցներով դպրոցներ են բացվել ԹիֆլիսումՆոր ՆախիջևանումԳրիգորիոպոլումհիմնադրվել է Լազարյան ճեմարանըռուսական օրիորդաց դպրոցը Ցարսկոյե Սելոյումկառուցվել են հայոց եկեղեցիներ Մոսկվայում ու Պետերբուրգում:
Լազարյանը կառուցել է նաև Կիզելի և Պոլազնինոյի մետալուրգիական գործարանները: 1786 թվականին ավստրիացի կայսր Իոսիֆ II-ից ստացել է բարոնի, 1788 թվականին՝ կոմսի տիտղոս:

Աղբյուրները12

  • Շահամիր Շահամիրյան

  Շահամիր Շահամիրյանն ազգային-ազատագրական շարժման գործիչ է, հայ բուրժուալուսավորական գաղափարախոսության հիմնադիրը: Նրա «Որոգայթ փառաց» (1773 թ.) երկը սահմանադրական հանրապետություն ստեղծելու առաջին ծրագիրն է աշխարհում:

Շահամիր Շահամիրյանը Հնդկաստան է գաղթել Նոր Ջուղայից և հաստատվել Մադրաս քաղաքում: Նախ դերձակություն է արել, ապա զբաղվել է առևտրով և մեծ հարստություն կուտակել: Նրա հայացքների ու գործունեության վրա մեծ ազդեցություն է ունեցել Մադրասում հաստատված հայ ազատագրական ու լուսավորական գործիչ Մովսես Բաղրամյանը: 
Շահամիրյանը 1771 թ-ին հիմնադրել է հայկական տպարան, որտեղ 1772 թ-ին լույս է ընծայել հայ առաջին հրապարակախոսական գիրքը՝ Բաղրամյանի «Նոր տետրակ որ կոչի հորդորակ» աշխատությունը, ապա իր շարադրած «Որոգայթ փառաց» երկը՝ որդու՝ Հակոբի անունով: Իսկ 1783 թ-ին տպագրել է Մադրասի հայերի ինքնավարության, որի իրավունքն ինքն է ձեռք բերել, կանոնադրությունը՝ «Տետրակ որ կոչի նշավակ»: 
Շահամիրյանը կապեր է հաստատել հայ ազգային-ազատագրական շարժման կենտրոնների հետ: Ձգտել է շարժման մեջ ներգրավել Վրաց Հերակլ II թագավորին՝ համարելով, որ հայ-վրացական ռազմական դաշինքն ամուր հենարան է Այսրկովկասը թուրք-պարսկական նվաճողներից ազատագրելու և պաշտպանելու համար: Որպես հայ-վրացական դաշինքի խորհրդանշան՝ Շահամիրյանը Հերակլ II-ին ուղարկել է իր պատրաստած ոսկե շղթայով ու թանկարժեք քարերով ագուցված շքանշանը: Հետագայում հասկանալով, որ հայ-վրացական ուժերը, առանց Ռուսաստանի ռազմաքաղաքական օգնության, անկարող են ազատագրել և ապահովել Հայաստանի ու Վրաստանի տևական անկախությունը, կապեր է հաստատել ռուսական արքունիքի, ինչպես նաև հայ ազատագրական շարժման գործիչներ Հովսեփ Արղությանի, Հովհաննես Լազարյանի և ուրիշների հետ: 
1780-ական թվականներին, երբ ռուսական արքունիքը ծրագրում էր արշավել Այսրկովկաս, Շահամիրյանը Ռուսաստանի և ապագա հայկական պետության հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանում ստեղծվելիք կարգերի մասին դաշնագրի նախագիծ է ներկայացրել արքունիքին, ըստ որի՝ ազատագրվող Հայաստանում պետք է հաստատվեին հանրապետական կարգեր:

Աղբյուրներ`123

No comments:

Post a Comment