Հարցերը փոխարինեք բառերով. ի՞նչ են ցույց տալիս այդ լրացումները:
- Ո՞ւմ աչքն ամբողջ օրը ճանապարհին էր: [Արփիի]
- Միշտ հիշում է ո՞ւմ խոսքը: [պապի]
- Ինչի՞ ջուրը բարձրացել էր ձնհալից: [ծովի]
- Ինչի՞ արմատները շատ խորն էին թափանցել: [ծառի]
- Ինչի՞ փողոցները լայն էին և ուղիղ: [Ռուսաստանի]
Հատկացուցիչը պատասխանում է ո՞ւմ և ինչի՞ հարցերին:
Տրված բառերը տեղադրեք ճիշտ տեղերում. որոշիչ, հատկացուցիչ:
Այն լրացումը, որը ցույց է տալիս գոյականի որակ, հատկանիշ, կոչվում է որոշիչ: Այն լրացումը, որը ցույց է տալիս գոյականի պատկանելիություն, վերաբերություն, կոչվում է հատկացուցիչ :
Գտնել հատկացուցիչները:
Այստեղ որոնում էր ուտելիքի մնացորդներ, որ վագոններիլուսամուտներից շպրտում էին գրեթե բոլոր ուղևորները:
Մեր պարտքն է հայտնել բոլորին, դրանից հետո թող նեղանան:
Մարդկանց ամենամեծ հավաքատեղին է շուկան:
Այստեղից չեն վռնդվում քաղաքի անօթևան շները:
Շուկայի դատարկ հրապարակում ցախավելների տակից փոշի է ելնում:
Կաղ Վասոն բացեց խորտկարանի դուռը:
Սրա մի ոտքը մյուսից կարճ է:
Վասոյի հայրը իբր դաժան մարդ է եղել և երբ իմացել է տղայի արածի մասին, վճռել է խեղդել:
Բոլոր գոյականներին ավելացնել հատկացուցիչներ:
Ծովի ձկները արևի լույսի պատճառով շատ խորն էին իջել:
Արթուրի պապը սիրով կարդում էր Չարենցի բանաստեղծությունները:
Գյումրիի երեկոները շատ խաղաղ էին Արփիենց փողոցում:
Գեղարվեստի ակադեմիայի պատկերասրահում ցուցադրված էին Սարյանի նկարները:
Չորորդ վաշտի զինվորները շատ արագ էին կատարում հրամանատարիհրամանները:
Ուշադրություն դարձրեք.
իմ գիրքը – գիրքս
քո գիրքը – գիրքդ
իմ գիրքս
քո գիրքդ
Հատկացուցիչ դերանունները փոխարինիր համապատասխան հոդերով (ս,դ):
Քո ընկերը մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով: [ընկերդ]
Իմ որսն իր ոտքով եկավ: [որսս]
Քո սիրտը քա՛ր է, քա՛ր: [սիրտդ]
Իմ շուրջը ոչինչ չեմ նկատում: [շորջս]
Կիրակի օրը քո ծնողների հետ խոսիր: [ծնողներիդ]
Հատկացուցիչի կետադրությունը:
Սենյակի պատերին շրջանակով նկարներ էին փակցված: — Սենյակի՝ մրից սևացած պատերին շրջանակով նկարներ էին փակցված:
Կետադրիր.
- Արթուրի` ներկաներին ուղղված ողջույնը աննկատ մնաց:
- Բազեի` որսորդի զարկից թուլացած մարմինն ընկավ լիճը:
- Յուրաքանչյուրի` ինձ ուղղված խոսքը խոցում էր սիրտս:
- Առագաստանավի` անցյալ դարում ապրած նավապետի գրառումներում մի հետաքրքիր փաստ կա:
- Արեգակի` ընդամենը մի քանի րոպե տևող խավարումը սարսափ առաջացրեց մարդկանց մեջ:
Որոշիչի կետադրություն (թեմայի կրկնություն):
- Կերպարանքը` փաթաթված սև թիկնոցով, առանց դուռը բախելու ներս մտավ:
- Երկու լեռնաշղթաների արանքում` որի մեջտեղով գլորվում էր լեռնային գետակը, ընկած է փոքրիկ քաղաքը:
Ապարանքի շուրջբոլորը քարե հաստաբեստ պարիսպ էր` աշտարակներով ու երկաթյա դռներով, որոնք զարդարված էին ոսկեձույլ արձանիկներով
Գեղարքունիքի բարբառ:
Գտիր բառերի գրական տարբերակը:
Հիրգուն- երեկո
Ըղունգ- եղունգ
Հորի- ում
Դöր- ուր
Իմալ- ինչպես
Սաբախտան- առավոտյան
Մկա— հիմա
Իրիցավ— երևաց
Վօր— որ
Տարինբիթուն- ամբողջ տարին
Ըսթար- վիճակ
Ճիժուպիժ— երեխա
Գախ-գախ-
Խաց- հաց
Խա— այո
Օթախ— սենյակ
Մնի- նման
Սվթա- սկզբից
Մթամ— իփրև
Անգաջ- ականջ
Իսան- մարդ
Խորոտ- գեղեցիկ
Ջիշամ-
Չէնգէլ- պատառաքաղ
Մեր պարտքն է հայտնել բոլորին, դրանից հետո թող նեղանան:
Մարդկանց ամենամեծ հավաքատեղին է շուկան:
Այստեղից չեն վռնդվում քաղաքի անօթևան շները:
Շուկայի դատարկ հրապարակում ցախավելների տակից փոշի է ելնում:
Կաղ Վասոն բացեց խորտկարանի դուռը:
Սրա մի ոտքը մյուսից կարճ է:
Վասոյի հայրը իբր դաժան մարդ է եղել և երբ իմացել է տղայի արածի մասին, վճռել է խեղդել:
Արթուրի պապը սիրով կարդում էր Չարենցի բանաստեղծությունները:
Գյումրիի երեկոները շատ խաղաղ էին Արփիենց փողոցում:
Գեղարվեստի ակադեմիայի պատկերասրահում ցուցադրված էին Սարյանի նկարները:
Չորորդ վաշտի զինվորները շատ արագ էին կատարում հրամանատարիհրամանները:
Իմ որսն իր ոտքով եկավ: [որսս]
Քո սիրտը քա՛ր է, քա՛ր: [սիրտդ]
Իմ շուրջը ոչինչ չեմ նկատում: [շորջս]
Կիրակի օրը քո ծնողների հետ խոսիր: [ծնողներիդ]
Ըղունգ- եղունգ
Հորի- ում
Դöր- ուր
Իմալ- ինչպես
Սաբախտան- առավոտյան
Մկա— հիմա
Իրիցավ— երևաց
Վօր— որ
Տարինբիթուն- ամբողջ տարին
Ըսթար- վիճակ
Ճիժուպիժ— երեխա
Գախ-գախ-
Խաց- հաց
Խա— այո
Օթախ— սենյակ
Մնի- նման
Սվթա- սկզբից
Մթամ— իփրև
Անգաջ- ականջ
Իսան- մարդ
Խորոտ- գեղեցիկ
Ջիշամ-
Չէնգէլ- պատառաքաղ
No comments:
Post a Comment