Friday, 8 November 2019

Հայոց լեզու

Տեքստերում գտնել ուղղագրական սխալները և ուղղել:
1. Թավրիզում երեկոն իջնում էր աղոթքի կանչող մոլլաների ձայնին զուգընթաց:Գորշ մշուշն էր պառկում քաղաքի վրա: Որքան թմրեցնող էր մշուշը, այնքան տաղտկալի էր ձայնը, որով Մուհամմեդի զավակներին հրավիրում էր ալլահի տունը, որ, ճակատները հագած գետնին, խնդրեին հանդերձյալ կյանքում դրախտի վայելքներ ու լուսեղեն փերիներ:
2. Երբեմն, երբ ընկնում էր խառնիճաղանջ մտքերի լաբիրինթոսը, և հոգին փոթորկվում էր մրրկածուփ օվկիանոսի պես, հիշում էր այն աղքատիկ շրջանը, ուր իր հոգին անդորրություն էր գտել, և նրա առջև հառնում էր մի դեմք` խոնհարբայց արժանապատիվԿրծքից արձակելով զղջմանհառաչանք՝ խորհում էր, որ իր ապօրինի զգացումներով ոտնահարում էր մի անբասիր աղջկա անուն:
3. Հեռվից խաղալով ու խայտալով վազում էր սպիտակ ձին, փռփռացնում էր բաշը, և ձին լայն կրծքով ճեղկում էր  լեռնային օդի ալիքները: Արևը ոսկեվորել էր ձիու մարմար ճակատը, արծաթաձույլ ասպանդակները և պողպատյա պախուրցը: Թվում էր` գորշ ամպերի պատվանդանից պոկվել էր մարմարիոնե մի հեծյալ և սրընթաց արշավում էր որպես չքնաղ տեսիլք:
4. Տերևախիտ ճյուղերի մեջ լսվեց թռչյունների զվարթաձայն երգը: Խշշացին արծաթազօծ փշատենու երկար վարսերը, արբեցնող բուրմունք տարածեց թավշյա դեղձը`պճրուհու նազանքով ուղղելով մրգերի ծանրության տակ խոնարհած ճյուղերը: Արթնացան ծաղիկներըգինարբուկը, սուսամբարը, վարդը:
5. Որպեսզի թյուրիմացություն չլիներ, տեղեկանքն ուղարկեցինք մեկ ուրիշ ճամբար: Եվ կարծես թանձրացող ժամանակի իմաստից խուսափելովբազմաթիվ մատնահետքեր են աներևութացել նրա շուրջը` դատավճիռ արձակող եռյակի, աքսորավայրերի պետերի, կտտանք գործադրող զինվորների և այն մեղկ պաշտոնյաների, որոնց ձեռքերից ձեռք է անցել փաստաթուխթը: Զգացման այդ թռթռոցը իջեցրեց նրան Սիբիրի սառցակալած անտառների վրա և բերեց ծառերի արանքում կծկված փայտաշեն կողտիքի դուռը:

No comments:

Post a Comment