Sunday, 1 December 2019

Նախադասության բազմակի անդամների կետադրությունը

Գորշացած պատերին կախված էին աքցաններ,  խարտոցներ,  դաշույններ, զենք,  զրահ, սաղավարտներ, վահաններ:

Ծանր, ճնշող շոգ էր լցվել Որոտանի կիրճը:

Սիրում եմ աստղերի աշխարհը, գիշերային խորհրդավորությունը:

Արամը, Հասմիկը, Հրաչյան հավաքվել էին քաղաքի բուսաբանական այգու մոտ:

Խոր լռության մեջ լսվում էին գորտերի կռկռոցը, չորացած տերևների ճռճռոցը,  թռչունների խոր կռինչը:

Նրանք վառ ու արտահայտիչ կերպով նկարագրում էին գույնզգույն ծաղիկների, ծառերի, գետերի, ամպերի գույներն ու երանգները:

Երեկոյան ստվերները պառկում են հուռթի արտերի, արոտամարգերի խոտհարքերի վրա, ձգվում են, երկարում, հետզհետե աներևութանում, անէանում:

Նա վեր կացավ, նստեց գրասեղանի մոտ, սկսեց խորհել:

Բերկրանքից նա արթնացավ ու երեխայի պես տխրեց փախչող, անէացող երազի համար:

Գլխահակ ծաղիկները բարձրացնում էին իրենց գլուխը և նայում արևի ափսեին: 

No comments:

Post a Comment