<<Դու ավարտելու ես գնաս, խի՞ ես ստեղ>>, <<Դուք դասի չե՞ք>>, <<Սա Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի աշակերտներն են` դասի ժամին>>
Արտահայտությունների մի շարք, որոնք խրվեցին ականջիս մեջ: Հա, ես այդ նույն սեբաստացին եմ, ով մի տարի անց կավարտի դպրոցը, բայց կավարտի հաղթանակած, կավարտի իմանալով, որ մասնակցեց իր դպրոցի բարելավմանը, որ իր փոքր ներդրումն ունեցավ իր դպորցի համար: Կավարտեմ, բայց ամեն անգամ դպրոց այցելելով ու անցնելով այդ ճանապարհով, կհիշեմ իմ, մեր` բոլորիս հաղթանակը: Ես նույն սեբաստացին եմ, ով դասը թողած գնաց պայքարելու ցանկապատերի դեմ։Չէ ինձ ոչ ոք չստիպեց, ինձ ոչ ոք չասաց իրերդ հավաքի ու վազի էնտեղ: Ինձ հայտնեցին լուրը, իսկ ես կամովի վեր կացա և գնացի էնտեղ:
Դուք ինձ ասում եք <<Դու դասի չե՞ս, խի՞ ես ստեղ>>, իսկ ես Ձեզ տալիս եմ հարց. <<Ի՞սկ դուք աշխատանքի չեք>> Դուք տարբերություն եք դնում իմ և Ձեր մեջ, մինչ դեռ ես ոչմի տարբերություն չեմ տեսնում: Արդյո՞ք դա իրավացի է Ձեր կողմից գալ, կանգնել էնտեղ, գոռգռաալ, ոմանց հասցեին անիմստ խոսքեր ասել, իսկ իմ կողմից հասու չէ՞ գալ էդտեղ ծառ տնկել` ցանկապատի փոխարեն:
Դուք մեզ ասում եք, դեռ փոքր եք, շատ բաներ չեք հասկանում, և դուք ինքներդ սահմանափակում եք ձեր երեխաներին, դուք ճաղավանդակներ եք ցանկանում, որպեսզի երեխայի մոտ ձևակերպվի փակ լինելու հասկացողությունը, որպեսզի երեխայի մոտ ձևակերպվի մեկուսացած հասկացողությունը, դուք սահմնափակում եք նրանց ազատ մտածելուց, և խնդիրը այն է, որ դուք սահմանափակում եք նրանց դեռ վաղ հասկաից:
Ես էստեղ նստած եմ` իմ ուսուցիչների հետ, իսկ դուք չնկատեցիք և չհասկացաք, թե ով է ուսուցիչ ով աշակերտ, որովհետև մենք տարբերություն չենք դնում, քանի որ մենք ոչ թե ուսուցիչ և աշակերտ ենք, այլ ԸՆԿԵՐՆԵՐ:
Նսստացույցի ժամանակ, ցավոք սրտի, չնկատեցի ոչ մի դաստիարակի, եթե դուք պայքարում եք ձեր մանկապարտեզի համար, ապա ինչո՞ւ գոնե մեկ-երկու հոգի դուրս չեկավ, չպայքարեց, ինչո՞ւ դուրս չեկան էդ <<Հաստատությունից>>, ինչո՞ւ էին լուռ պատուհաններից հետևում մի երկու բան էլ նկարում, թե բա վախեցնում են... Մենք Սեբաստացի ենք, մենք փոքրուց նկարվել ենք, մի քանի նկարն ինչ էր, որ ձեր հեռախոսի մեջ չունենաինք:))
Չեմ ուզում խոսել մանկապարտեզի արտաքին տեսքից, քանի որ կարծում եմ` այլևս ոչ մի իմաստ չկա խոսելու էդ քանդված պատերից, ու պատուհաններից:
Եզրափակելով էս երկար-բարակ պատումս, ուզում եմ ասել, որ կյանքը առաջ է գնում, մարդ'կ, որ պետք չէ դոփել նույն տեղում, պետք չէ առաջ գնալու փոխարեն, գնալ դեպի ետ, դեպի հին ժամանակներ, որտեղ մարդիկ մեկուսացած էին բոլորից... Եթե նույնիսկ, դուք չեք մտածում ձեր, կամ ձեր երեխաների մասին, ապա մտածեք ձեր շրջակա միջավայրի մասին, մտածեք գոնե մի փոքր այն բարելավելու մասին, ոչ թե կանաչը վերածելով չորացած խոտի, եղած տարածքնել արգելափակել...
Ես մնացի նույն համառ պայքարող, նույն ազատ և անկախ Սեբաստացին... Իսկ դուք...Չգիտեմ...
No comments:
Post a Comment