Հարրի Բրաուն
Չիմանալով, թե ինչ նիրել Սուրբ ծննդյան տոներին, Հարրի Բրաունը իր դստերը նվիրում է մի արժեքավոր նամակ: Նամակ, որը իր մեջ պարունակում է մի ամբողջական կյանք:
Ոչ ոք պարտավոր չէ ինչ-որ բան անել քեզ համար:
Մենք բոլորս անկախ ենք, սակայն կյանքի ընթացքում դառնում ենք կախյալ մարդկանցից, որոնք մեզ հարազատ են: Դառնալով կախյալ մարդկանցից մեզ թվում է, թե նրանք մեզ պարտական են, սակայն մենք չենք գիտակցում, որ ոչ ոք ոչ ոքի, ոչինչ պարտական չէ: Երբ մենք լավություն ենք անում, մենք չպետք է սպասենք պատասխանի, չպետք է մտածենք, որ մեր դիմացինը մեզ պարտական է լոկ նրա համար, որ մենք նրան օգնել ենք: Մենք բոլորս անկախ ենք, ուստի յուրաքանչյուրս պետք է մնա անկախ, և միշտ հիշել՝ ոչ ոք պարտավոր չէ ինչ-որ բան անել մեզ համար:
Որոշ մարդիկ բարի էլ չեն լինի: Բայց հենց դու հասկանաս, որ մարդիկ պարտավոր չեն լինել բարի, կսովորես խուսափել մարդկանցից, որոնք քեզ ցավ են պատճառում:
Ինչպես կյանքում կա <<բարին>> այնպես էլ կա դրա հակասող կողմը: Կյանքում մենք պետք է պատրաստ լինենք, և՛ անսպասելի հակահարվածների, և՛ անսպասելի կորուստների, սակայն դրանք մեզ չպետք է խանառեն ապրել երջանիկ: Եվ մենք պետք է շնորհակալություն հայտնենք այդ մարդկանց, լոկ նրա համար, որ մեզ ցույց են տվել, թե ինչ երևույթ է չարությունը:
Ես այնքա՜ն շատ բան եմ սովորել ձեզանից, մարդիկ:
Գաբրել Գարսիա Մարկես
Իր մահից առաջ Մարկեսը հրաժեշտի նամակ է գրում: Նամակը իր մեջ պարունակում է,և՛ խրատական գաղափար, և՛ զղջում, և շնորհակալություն:
Նամակում կոչ է անում մարդկանց լինել ազատ, վայելել ամեն մի ակնթարթը, որը մեզ կյանքն է պարգևում: Չկենտրոնանալ բացասական մտքերի վրա, որոնց հանդիպում ենք առօրյա կյանքում: Լինել երջանիկ և չվախենալ ասել, որ սիրում ենք: Քանի որ մեզնից ոչ ոք ապահովագրված չէ, և ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կլինի յուրաքանչյուրիս հետ հետագայում:
Իմ համար կարևոր չէ, թե ինչ են խոսում իմ թիկունքում, քանի դեռ սուտ են խոսում:
Աբրահամ Լինքոլն
Աբրահամ Լինքոլնը նամակ է գրում իր որդու ուսուցչին, և խնդրում, որպեսզի նրան սովորեցնի կյանքի կարևոր կանոնները, որոնց նա ականատես կլինի իր ապագայում:
Լինքոլնը խնդրում է ուսուցչին սովորացնել, որ ամեն սրիկայի, խաբեբայի կողքին, կհայտնվի ազնիվը: Ուստի պետք չէ հիասթափվել և գլխիկոր ման գալ, փոխարենը՝ փնտրել այն արդարին և զերծ մնալ խաբեբաներից:
Խնդրում է ուսուցիչ սովորեցնել, որ ամեն մի պարությունից հետո կա հաղթանակ, որ պետք է պարտվել, այնուհետև զգալ հաղթանակի բերկրանքը: Հավատալ ինքն իրեն, որին կհաջորդի հավատը՝ այլ մարդկանց հանդեպ:
Մի՛ վաճառիր սիրտդ ոսկով ու զարդարանքներով: Իմացիր, որ ամենամեծ ադամանդը արևն է, իսկ այն հավասարապես լուսավորում է բոլորին:
Չարլի Չապլին
Չապլինը՝ ունենալով շատ ծանր մանկություն, անցնելով բազում փորձությունների միջով, կարողացավ պատվով ընդունել կյանքի յուրաքանչյուր հարված:
Չապլինը, խնդրում է աղջկան չմոռանալ իր արմատների մասին, և չսուզվի կյանքի քմահաճույքների մեծ օվկիանոսը: Խորհուրդ է տալիս հիշել այն մարդկանց, ովքեր օգնել են նրան, թեկուզ և մի չնչին արարքով: Նա ցանկանում էր , որ իր դուսրը մնար պարզ ու մաքուր, և երբեք թույլ չտար, որ փառքի փայլը կուրացներ նրան: Ուստի յուրաքանչյուրս պետք է չմոռանանք մեր արմտաները, անցյալը, և չպետք է տարվենք կյանքի քմահաճույքներով:
Փողը մի օվկիանոս է, որի մեջ խեղդվում են
վախը, սերը և պատիվը
Լիվինգսթոն Լարնեդիի
Պահանջելով
ավելին իր փոքրիկ տղայից, Լիվինգսթոն Լարնեդին մի նամակ է գրում իր տղային, մինչ նա քնած
էր` ներողություն խնդրելով իր փոքրիկ տղայից, իր կոպիտ վերաբերմունքի համար:
Կոպտելով, ճնշելով իր փոքրիկ տղային, նա փոխարենը ստանում էր միայն սեր և
հոգատարություն: Զղջալով իր վատ վերաբերմունքի համար, նա խոստանում է տղային
այսուհետ լինել` հոգատար հայր, և ընկեր, ում կարող է դիմել ամեն հարցով` առանց
կաշկանդվելու:
No comments:
Post a Comment