Sunday, 16 February 2020

Նախադասություն

Բառը կամ  բառերի խումբը, որն արտահայտում է ամփոփ միտք
և ունի ստորոգում, կոչվում է նախադասություն։  Օրինակ` Արևը վերևից մեզ  ժպտում է։

Նախադասությունը կազմվում  գլխավոր և  երկրորդական
անդամներից։ Գլխավոր անդամներն են ենթական և ստորոգյալը, իսկ երկրորդական անդամները  լրացումներն են։ Ենթական նախադասության այն գլխավոր
անդամն է, որին ստորոգման միջոցով վերագրվում է հատկանիշ, պատասխանում է, ով , ինչ հարցերին։ Ստորոգյալը նախադասության այն անդամն է, որը հատկանիշը ստորոգման միջոցով վերագրում է ենթակային: Լրացումները կամ երկրորդական անդամները  լինում են բայական անդամի լրացումներ և գոյականական անդամի լրացումներ։
Օրինակ՝ Աշնան արևը ջերմացնում է մարդկանց սառը հոգիները: Լրացումներն էլ իրենց հերթին կարող են գոյականական անդամի լրացումներ`որոշիչ, հատկացուցիչ, բացահայտիչը, և բայական անդամի լրացումներ` խնդիրներ և  պարագաներ։
Նախադասության տեսակներն ըստ կազմության
Ըստ կազմության՝  նախադասությունները լինում են պարզ և բարդ ։
Պարզ նախադասությունն ունի մեկ ստորոգյալ, օրինակ`Քամին փչում է ։ Իսկ եթե նախադասությունը կազմված է մեկից ավելի պարզ նախադասություններից, այսինքն՝ ունի մեկից ավելի ստորոգումներ,  կոչվում է բարդ նախադասություն։ Օրինակ՝ Քամին փչում է հարավից և փոշու հսկա դեզեր բարձրացնում:
Պարզ և բարդ նախադասությունները ունեն իրենց ենթատեսակները։ Պարզ նախադասությունները լինում են պարզ համառոտ և պարզ ընդարձակ։ Պարզ համառոտ նախադասությունները կազմված են միայն ենթակայից և
ստորոգյալից (օրինակ՝ Ամպերը խտացան), իսկ պարզ ընդարձակ նախադասությունների
կազմում կա նաև լրացում կամ լրացումներ (օրինակ՝  Սև ամպերը հետզհետե խտացան)։

1. Տրված համառոտ նախադասությունները դարձնել ընդարձակ։ 

1. Մեքենան մխրճվեց 
Բեռմատար մեքենան մխրճվեց անտառի մեջ։ 
2. Ծովը վրդոհվվում է 
Հանդարտ, պարզ ծովը վրդովվում էր քամու վայոցից։ 
3. Մենք մեկնեցինք 
Մենք մեկնեցինք Իտալիա։ 
4. Տղաները պայքարում են 
Մարզիկ տղաները պայքարում են մրցաշարը հաղթելու համար։
5. Վարդերը թառամեցին 
Դեղին, անուշաբույր վարդերը թառամեցին արևի կիզից։  
6. Դու մարդ ես
Դու խելացի մարդ ես։ 


No comments:

Post a Comment