Ուսումնասիրել պատմության ընթացքում մարդկության ապրած խոշոր համաճարակները:
Պատմություն` հեռավար ուսուցում #3
Լուսանկարը` Անուշ Թադևոսյանի
Տիֆ
Տիֆը բնորոշ է նրանով, որ զարգանում է միայն նեղ,
խիտ պայմաններում: Միայն 20-րդ դարում այդ հիվանդությունից մահացել է 1 միլիոն
մարդ: Հաճախ տիֆի բտնկում է եղել ռազմաճակատներում և համակենտրոնացման
ճամբարներում:
Խոլերա
Խոլերայի առաջին դեպքն արձանագրվել է Հնդկաստանում
և վարակման գլխավոր պատճառը կյանքի հակասանիտարական պայմաններն էին: Տարիներ առաջ
խոլերայից 40 միլիոն մարդ մահացավ:
<<Իսկպանական գրիպից>> վարակվել է
շուրջ 550 միլիոն մարդ՝ այդ ժամանակվա բնակչության մոտ 30%-ը, և մահացել է 41
միլիոն մարդ։ 1918-1919 թթ. աշխարհում թափառող համաճարակը սկսվել է Առաջին
համաշխարհային պատերամի վերջին ամիսներին և մահացածների թվով գերազանցել պատերազմի
կորուստներին։ Հիվանդության առաջին
դեպքը գրանցվել է ԱՄՆ-ում։
Այն տեղի է ունեցել 1918 թ., երբ ԱՄՆ
բանակի առաջին զինվորը հիվանդանոց ընկավ սարսափելի ախտանիշներով։ Մի քանի ժամում
վարակվեց ավելի քան 100 զինվոր։
Իսկ ապրիլին ամերիկյան զորքերը, որոնց
թիվը գերազանցում է 2 միլիոնը, մուտք գործեց Եվրոպա՝ մահացու վիրուսն իր հետ
բերելով։ Այդ վաղ շրջանում հիվանդությունը քիչ էր ուսումնասիրված, իսկ
մահացությունը վերագրում էին թոքաբորբին։
Կորոնավիրուս
Վարկածներ կան, որ առաջին անգամ Կորոնավիրուսը հայտնաբերվել է 1965 թվականին սուր քթաբորբով (ռինիտ) հիվանդի մոտ։ Սակայն մեր օրերում <<Կորոնավիրուս>> անվանմամբ հիվանդությունը դարձավ համաճարակ: Կորոնավիրուսը սկիզբ է առել Չինաստանից, այնուհետև տարածվել ամբողջ աշխարհով մեկ: Գրանցվել է 6,455 մահ, սակայն այս համաճարակից բուժվել է 76, 590 մարդ: Նշեմ, որ Կորոնավիրուսը գրիպի մի ենթատեսակ է, որի բուժման, վերացման շուրջ տարվում են խիստ լուրջ աշխատանքներ: Գրիպի այս ենթատեսակը առաջացնւմ է ծանր շնչառական խնդիրներ:
Եզրակացություն`
Ըստ իս`
Ըստ իս`
ներքորոշյալ հիվանդոթյունների հիմնական պատճառ է հանդիսանում` ոչ հիգենիկ պայմանները: Ներկայումս արդիական հիվանդությունը
` Կորոնավիրուսը, գրեթե դարձել է համաճարակ: Նշեմ, որ Կորոնավիրուսը սկիզբ է առել Չինաստանից այնուհետև տարածվել ամբողջ աշխարհով մեկ: Ամբողջ աշխարհի մասշտաբներով, համացանցային լրատվական կայքերով, խորհուրդ է տրվում պահպանել հիգենիա: Կորոնավիրուսը կանխելու դեմ տարվում են աշխատանքներ: Յուրաքանչյուրիցս հասնում է միայն պահպանել կանոները, Կորոնավիրոսից զերծ մնալու համար:
No comments:
Post a Comment