Գործնական աշխատանք
1. Լրացնել բաց թողնված տառերը:
Ջրաղացի ճրագի լույսն էր կենդանության միակ նշանը համատարած մթության մեջ:
Ծերունին նայեց հանդիպակաց ամպին, բարձրացավ ամբարտակի վրա, քաշեց առաջը հավաքված ճյուղերը, ապա մտավ ջրաղացը և դուռը կողպեց: Քամին վզվզում էր պատերի բացվածքներից, հափշտակում թափված հարդաշաղախ ալրափոշին և փախչում զվարթաձայն:
Ծեր ջրաղացպանը կրկին անցավ իր հանապազօրյա գործին` անշտապ կապելով ալրաթաթախ գոգնոցը:
2. Կետադրել տեքստը:
Հետևյալ առավոտ` նախաճաշից հետո, սեպուհներին ընդունեց Արծրունյաց նախարարը: Նրանք մի կիսամութ սրահ մտան` զարդարված գորգերով ու գազանների մորթիներով: Նախարարն իր հսկա, փքուն մարմնով այնպես էր ընկմվել, միացել իր ծավալուն բարձին, որ շիկավառ մազ-մորուքով,կլոր,գեր դեմքի կաս-կարմիր այտերով, առասպելական արարածի էր նմանվում: Անշարժ կյանք սիրող այդ հղփացած մարդը,աչքերն անտարբեր սահեցնում էր ամեն բանի վրա` չտեսնելով ոչ մի բան: Եվ առանց իր մեջ տեսածի մասին դիտողություն անելու` փակում էր լպրծուն կոպերը, կարծես քուն էր մտնում:
3. Նախադասություններում ընդգծված բառերը փոխարինել հականիշներով:
Եգիպտացորենի խիտ, նոսր արտից մի ջահել, ծեր կին դուրս եկավ:
Ժլատ, առատաձեռն ծերունին երազում դժոխք, դրախտ էր ընկել:
Այդ դեպքից հետո մարդիկ անվերջ փառաբանում, վատաբանում էին գիտունին, անգետին:
Երախտամոռ, երախտագետ պատանին այդ գիշեր, առավոտ անակնկալ նամակ ստացավ:
Երեխաները ծառից խոշոր,մանր բայց խակ, հասած սալոր էին քաղել:
4.Բառաշարքում առանձնացնել հոմանիշների 5 եռյակ:
Ընչասեր-ագահ,աչքածակ, անվեհեր-կտրիճ,արի, վայրագ-անգութ,ժանտ ուղղամիտ-ազնիվ,արդար լկտի-լպիրշ-անամոթ
5.-ույթ վերջածանցով և տրված բառերի համապատասխան արմատներով կազմել 7 ածանցավոր բառ:
Սահմանակից, կենսաբեր, մրցություն, գունավոր, նորամուծություն, կեղեքել, շահամոլ, սրտագին, գերյալ, աշխատավարձ, վարորդ,վերջնահաշիվ, շքամուտք, վերելք
Մրցույթ, նորույթ, շահույթ, վերջույթ, վարույթ, վարձույթ, ելույթ
No comments:
Post a Comment