<<Գրողը միայն իր գրասեղանի շուրջ չպետք է լինի: Պետք է լինի պայքարի հրապարակում, պիտի լինի քաղաքացիական հասարակության հետ: Փորձի բարձրաձայնել այն բոլոր խնդիրները, որոնք արդիական են, և իր ձայնը, պետք է, հասցնի ժողովրդին>>:
Հուսիկ Արա
<<Ազատության հրապարակ>> գիրքը հրապարակվել է 2013 թվականին: Գիրքը ներկայացնում է մեր ամբողջ անցած ճանապարհի, երազանքների, հույզերի, սպասումների խտացումը: Գրքում ներկայացված է շարժման սկիզբը, ցավը, անկումը...
Գիրքը փոխանցում է անկախության պարգևած ոգևորությունն ու Արցախյան պատերազմում տարած հաղթանակի բերկրանքը, բայց և՝ հիասթափություններն ու ցավը: Առաջին մասում Հուսիկ Արան խոսում է անկախության արժևորման մասին: Եթե այն ժամանակ <<Անկախությունը>> ուղղակի բառ էր բառարանում կամ գրքում, ապա հիմա` ավելին է, քան` սովորական բառ, որը լռել էր գրքերում` շատ երկար տարիներ:
Թե ինչու հենց <<Ազատության հրապարակ>> Հուսիկ Արան պարզաբանել է.
<<Մեր պայքարը, վերածնունդը սկսվեց <<Ազատության հրապարակ>>-ից և առ այսօր շարունակվում է այդ հրապարակը մնալ մեզ համար արդիական պայքարի տեղ: Հենց այդ պատճառով` գիրքը վերնագրված է` <<Ազատության հրապարակ>> Գիրքը նվիրված է Արցախյան շարժման 25 ամյակին>> Հեղինակը հավելեց, որ չի ծառայել, քանի որ մոր խնամակալն էր: Եվ հիշում է դա ցավով: Իր ընկերներից մի քանիսը, այդ թվում նաև Կարեն Ավետիսյանը, զոհվել են շարժաման ընթացքում: Գիրքը նվիրված է նաև` Կարեն Ավետիսյանի հիշատակին:
Գրքում ներառված են բանաստեղծություններ, պոեմ և վերջում` էսսե, Խրամատ...
No comments:
Post a Comment