Monday, 21 September 2020

Ափսոս էր երեխան

Վանո Սիրադեղյան «Ափսոս էր երեխան...» [Վերլուծություն] 
Պատմվածք: «Ափսոս էր երեխան...»  

«Հնարավոր է անգամ, որ երբ մահը մոտ լինի, ապրելու սովորույթը թույլ չի տալու կռահել այդ մասին»:
Վանո Սիրադեղյան 



«Ափսոս էր երեխան» Պատմվածքի վերնագիրը ավելի  ընկալելի է դառնում, երբ ընթերցում ես մինչև վերջ, այնուհետև` խորասուզվում պատմվածքում... Ափսոս է այն պարզ, մաքուր, ջինջ ու անկեղծ մանկությունը, որը աստիճանաբար ջնջվում է մեր հիշողությունից, երբ արդեն, գրեթե, մոտենում ենք կյանքի մեր մայրամուտին... 
Ինքնակենսագրական` քողարկված «ՄԵՆԱԿ» անվան տակ: Նա այս պատմվածքում խոսում է ներկայիս իր վիճակի, հոգեվիճակի մասին` համեմատելով և զուգահեռականներ անցկացնելով կենդանական «մանր» խնդիրների հետ: Ափսոս այն մանկությունը, որը գնաց: Ժամանակ առ ժամանակ խոսում է իր հիասթափությունների, թույլ տված սխալների մասին... Սխալներ, երբ գիտակցում ես դրանց խորությունը, երբ փորձում ես դաս քաղել դրանցից` միաժամանակ ընկղմվելով ափսոսանքի ալիքի մեջ, իսկ այնտեղ` հորիզոնում, արդեն, նշմարվում է մայրամուտը: Սիրադեղյանը ցույց է տալիս իր կարոտի խորությունը` թախանձագին նկարագրելով այն ճնճղուկին, որը իրենն է, որն այնտեղ է` իր հուղ ու ջրում: Նա նկարագրում է իր մենությունը, սակայն այդ մենության մեջ հայտնվում են մողեսները, որոնք, կարծես` ամեն ուր են, բայց ըստ նրա անբախտ` ԻՆՔԸ ՉԻ ՍԻՐՈՒՄ ՄՈՂԵՍՆԵՐԻՆ: 


No comments:

Post a Comment