Tuesday, 27 October 2015

Ծերունին ու ծովը /վերլուծություն

Ծերունին ձկնորսություն էր անում իր նավակով Գոլֆստրիմում: Արդեն ութսունչորս օր է՝ նա ոչ մի ձուկ չի որսացել: Առաջին քառասուն օրը նրան մի տղա էր օգնում: Սակայն տղայի ծնողները, տեսնելով, որ նա տուն է վերադառնում առանց  ձկան, առաջարկում են ծով դուրս գալ ուրիշ  ձկնորսի հետ և հեռանալ այդ անհաջողակ ձկնորսից: Տղան  միշտ տխրությամբ էր նայում դատարկաձեռն վերադարձող ծերունուն սակայն նա օգնում էր ծերունուն ափ հանել դատարկ նավակը:
  Ծերուկ Սանտյագոն սովորեցրել էր տղային՝ Մանոլինին, ձուկ որսալ: Ծերունու խրճիթում նրանք զրուցում էին վաղվա ձկնորսության մասին, որ ծերունու բախտը վերջապես կբերի և նա շատ ձկներ կորսա:
Առավոտյան ծերունին պատրաստում էր նավակը և իրեն օգնող Մանոլինին ասում է, որ այսօր հավատում է հաջողությանը:
Ձկնորսական նավակները դորս են գալիս ծով մեկը մյուսի հետևից: Ծերունին Խայծ է դնում կեռիկներին և գցում ջուրը: Նա սպասում էր որպեզսի ձուկ որսար: Նա խոսում էր թռչունների և ձկների հետ: Նա զգում էր ջրի հատակին կատարվող ամեն բան: Եվ ահա Մի կարթ էր շարժվել : Նա զգում է մի ծանր ուժ որը քաշում էր կարթը:  Ծերունին փորձում է քաշել թելը, բայց նա չի կարողանում : Նա տխրում և ափսոսում  է որ տղան իր հետ չէր: Անցել էր չորս ժամ: Արդեն կեսօր էր:
Գիշերը ձուկը հեռացնում էր նավակը ափից: Ծերունին չէր դիմանում սակայն նա չէր թողնում կարթաթելը: Ծերունին մտածում և խղճում էր նրան: Ձուկն արդեն ուժեղ չէ ձգում կարթաթելը: Եվ ձուկը մի պահ երևում է: Այն մեծ էր Ծերունու նավակից: Ձուկը սկսում է սուսվել նորիցջրի հատակը և Ծերունին ստիպված նորից լարում է իր ուժերը որպեզսի կարողանա բռնել ձկանը: Անցնում  է ևս մեկ օր: Ծերունին հիշում է թե ինչպես էր նա ձեռնամարտում մի ուժեղ նեգրի հետ: Եվ դրանից հետո նա որոշում է չձեռնամարտել:
 Ձուկը կամաց մոտենում է նավակին և կամաց հեռանում:  Ձուկըկրկին սուզվում է ջրի հատակը:
Երբ ձուկը դուրս է գալիս Ծերունին հարվածում է ձկանը սակայն նա նրան լավ չէր սգում: Նա ձկանը մոտեցնում է նավակին և ամուր կապում նավակից: Հաշվում է ձկան արժեքը և կարծում, որ մեծն Դի Մաջոն կարող է հպարտանալ իրենով:
Մի քանի ժամ հետո երևում է առաջին շնաձուկը և սկսում է հոշոտել ձկանը: Ծերունին հարվածում է շնաձկանը բայց նա իջնում է ջրի հատակը տանելով իր հետ ձկան մի մեծ կտոր: Ծերունին մտածում է, որ մարդուն կարելի է հաղթել, բայց անհնար է ոչնչացնել: Մի կտոր ձուկ է ուտում և նկատում է շնաձկների մոտեցող  ահռելի խումբը: Շնաձկները հարձակվում են ձկան վրա: Ծերունին հարվածում է նրանց և նրանցից մեկին սպանում է:Եվ շնաձկները ետ են մնում նավակից: Նրանք այլևս ուտելու բան չունեն քանիոր կերել էին ամբողջ ձուկը:
Երբ  ծերունին հասնում է ափ, բոլորը քնած են լինում: Նրա ձկանից միայն կմաղքներ մնացել տղան դիմավորում է լացող, հոջնած և տանջված Ծերունուն: Մանոլինը հանգստացնում է ծերունուն և հավատացնում է որ ինքը հաջողությունններ կբերի և նրա նման մեծ ձկներ կորսա: Առավուտյան գալիս են հարուստ զբոսաշրջիկները և զարմանում են ձկան կմաղքի վրա և մատուցողը փորձում է բացատրել երեկվա դեպքը սակայն նրանք այդքանը չէն կարող հասկանալ:


No comments:

Post a Comment