Գարնանային մի ջերմ երեկո ինձ համար պարկած աստղերին եմ դիտում, թե ինչպես են ընկնում, թե ինչպես են մեկը մյուսի հետ շփվում: Սակայն մի ակնթարթ և լուսնի
պայծառ, փոքրիկ կաթիլ կաթաց աչքերիս: Աչքերս փակեց և տարավ մի բարի, պայծառ երկիր:
Զարմանալի է բայց երազիս մեջ Կաթիլը լեզու առավ և ինձ ուղեկցեց մի վայր որտեղ միայն
սպիտակ էր, մարդիկ ժպտում էին ինձ, բոլորը մեկը մյուսի հանդեպ բարությամբ էին լցված:
Երբ Կաթիլը ուղեկցեց ինձ այդ սպիտակ վայրը որտեղ ոչ ոք չկար բացի ինձնից և նրանից հանկարծ
լսեցի ինչոր ձայներ և այդ ձայնը մորս ձայնին նմանեցրի ջերմ, քնքուշ ձայնով նա ինձ կանչում
էր ասելով արի ինձ մոտ... Գնացի և տեսնեմ որ մայրս ինձ ասում
է սիրում եմ քեզ շատ… Եվ հեռանում է դանդախ աչքերի վրա արցունքներ սակայն միևնույն
ժամանակ մեղմ ժպտալով նույնիսկ մի պահ ինձ թվաց թե այլևս չէմ տեսնի նրան… Փոքրիկ կաթիլը
ինձ ասում էր ժպտա… Ես չէի կարողանում զսպել արցունքներս և հանկարծ սկսեցի ամբողջ ուժգնությամբ
լաց լինել: Արթնացա քնիցս մի փոքր աչքերս բացեցի և տեսա որ իմ ամբողջ բարձս արցունք
է: Իսկ մայրս կողքիս նստած արցունքներս է մաքրում և ամուր ինձ գրկելով համբուրում:

No comments:
Post a Comment