Tuesday, 1 November 2016

Աշուն...

փ.PNGՆորից աշուն, նորից տխրություն…
Ամեն ինչ մռայլ է, ամեն ինչ անգույն, ամեն ինչ սառել է, քարացել: Տերևները դանդաղ թափվում են … Դրսում միայն ես եմ… Միայն ես եմ քայլում և լսում տերևների խշխշոցը ոտքերիս տակ: Դատարկ է փողոցը, դատարկ է այգին: Իսկ ո՞ւր են մարդիկ, ինչո՞ւ չկան, ինչո՞ւ անհետացան… Գուցե քամին էր պատճառը, որ ինձ տանում է մտքերով դեպի ամառ, ուր բոլորը կային, ուր բոլորն ուրախ էին… Ինչո՞ւ դուրս չեք գալիս, ինչո՞ւ… Մի՞թե գեղեցիկ չեն այս տերևները, մի՞թե գեղեցիկ չէ այն տեսարանը, երբ տեսնում ես, թե ինչպես փոքրիկ տերևն ընկավ ոտքերիդ վրա, կամ ինչպես քամին բերեց և նստեցրեց պատուհանիդ գոգին: Մի՞թե չեք սիրում մաքուր օդը՝ անձրևից հետո: Մի՞թե չեք սիրում այն մառախուղը, երբ սպասում եք որ ինչ-որ մեկը  դուրս կգա այնտեղից և կժպտա ձեզ… Դո՛ւրս եկեք…Դո՛ւրս եկեք և կտեսնեք, որ աշունը գունեղ է, բայց միևնույն ժամանակ տխուր, որովհետև դու պակասում ես նրա մեջ…

Նյութը նաև՝ Մտադարակում

No comments:

Post a Comment