
Խառնվել են նորից մտքերս, չգիտեմ` ինչու, ուզում եմ գրել, արտահայտել զգացմունքներս, հույզերս, բայց չի ստացվում, բառերն ասես չքացել, համրացել են: Չեմ կարողանում բացատրել զգացածս, բայց ձեռքերս, անկախ ինձնից, գրում են:
Մտքերս այս գիշերվա նման խավար են: Ամպերի ետևից երևում է լուսնի լույսը, որը պայքարում է մթության դեմ, ուզում է լուսավորել հոգիս, ուզում է թեկուզ աղոտ, բայց լույս տալ, բայց գիշերվա խավարը վրա է հասնում… Այն բազմագույն թիթեռները, որ կային ներսումս, ասես չքացել են, ծաղիկները, որ բացվել էին, թոռոմել… Տեսնես՝ կբացվի՞ առավոտը, արևը կշողա՞ … Թե՞ ուղղակի նորից անձրև, նորից քամի, նորից տխրություն… Տխրություն, որովհետև էլ ոչ ոք դրսում չի լինի, ոչ ոքի հետ չեմ զրուցի, ոչ էլ երեխաները բակում կաղմկեն… Միայն ծառերից կթափվեն չորացած տերևները, կծորա մարմանդ անձրևը պատուհանիս….Նյութը նաև՝ Մտադարակում
No comments:
Post a Comment