Այսօր սկսեցինք մի նոր նախագիծ Ես, Սոֆի Առաքլյանը և Արեն Պողոսյանը: Նախագիծը կոչվոմ է՝ Սովորեցնող- սովորող» : Նախագծի շրջանակում մենք պետք է մեր կրտսեր դպրոցի սաներին սովորեցնենք ազգագրական պարեր: Մենք դասավանդում ենք Հարավային դպրոցի սաներին: Իհարկե ամեն ինչ բարդ է, բայց լինելով իրական Սեբաստացի նրանք կհաղթահարեն և կկարողանան ավելի ձիգ և հստակ պարել: Մի փոքր քննարկումից հետո որոշեցինք սովորեցնել <<Երեք Ոտք>> պարը: չնայած նրան, որ ժամանակի մեջ չկարողացանք տեղավորվել, բայց հուսամ ամեն ինչ լավ կլինի: Երեխաները շատ ոգևորված էին: Մենք գիտեինք, որ պետք է աշխատենք 5-րդ դասարանցիների հետ, բայց պարզվեց որ մենք պետք է աշխատեինք 3-րդ և 4-րդ դասարանցիներին հետ: Եվ կարող եմ ասել, որ համեմատած նրանց տարիքի նրանք ուղղակի գերազանց էին պարում... :)
No comments:
Post a Comment