Մտքերը՝ Աննա Ստեփանյանի
Կյանքն անցնում է չափազանզ արագ: Բայց մենք դա չենք նկատում: Ապրում ենք այնպես, ասես հավերժ պետք է ապրենք: Բայց ոչ… Ոչ ոք չգիտի, թե ինչքան ինքը պետք է ապրի: Բայց մինչ կավարտվի կյանքը, շատերս ունենքերազանքներ ու նպատակներ,որոնք ուզում ենք իրականացնել, հասնել մինչև այդ օրը և տեսնել՝ արդյո՞ք մեր երազանքներն իրականացան, զգալ այդ երջանկությունը:Ոչ մեկս էլ չենք գնահատում մեր կյանքը… Մարդիկ հաճախ հուսահատվում են ու դադարում են պայքարելուց: իսկ իրականում ամենակարևորը հենց չհանձնվել է, պայքարելն է, եթե ուզում ես ինչ-որ մի հաջողություն ունենալ կյանքում: Դա կյանքի կանոնն է, իսկ մենք պետք է շարժվենք այդ կանոնով: Բոլորս ունենք ընդամենը մեկ կյանք, մեկ շանս ապրելու, և այդ իսկ պատճառով չպետք է հանձնվել:Այն պահը, երբ դու մտածում ես, որ քո բոլոր երազանքները, նպատակները մնալո են անկատար, մի փոքր ցավ ես ապրում: Լուսավոր ու պայծառ երազանքներ, որոնց մասին մտածելիս անգամ արդեն երջանիկ ես զգում քեզ: Երջանիկ ես, որովհետև դրանք իրական կյանքի հետ կապ չունեցող,ամենավառ պատկերներն են, տեսիլքներն են , որին օրերից մի օր կարող ես հասնել: Դուք, միևնույն է, չեք հիասթափվում և պայքարոմ եք, չնայած նրան, որ գիտեք, որ բոլորս էլ հյուր ենք կյանքում և մի օր վաղ թե ուշ պետք է լքենք այս աշխարհը… Երազանքներով հնարավոր է հասնելմինչև երկինք ու թակել երկնքի դուռը, հնարավոր է քայլել ամպերի վրայով, դիպչել հազարավոր վառվռուն աստղերի, և թռչել ազատության գրկում: Երևակայությունը եզրերչունի և կարող ենք երազել ինչքան ուզենք: Սակայն մենք պետք է պայքարենք.. Բայց դու պետք է լինես խիզախ, պայքարես այնքան, մինչև կարողանաս հասնել նպատակիդ: Երբ կհասնես, դու արդեն կիմանաս, որ դու կատարել ես քո պարտականությունը, դու կատարել ես այս կյանքի առաքելությունը, և արդեն ինքդ էլ գիտես, որ կարող ես գնալ, թակել երկնքի դուռը, խոսել աստղերի հետ ինչքան կցանկանաս…

No comments:
Post a Comment