Մեր սովորությանը համաձայն՝ Իմ, Սոֆիի, Անիի մենք ինչպես միշտ պետք է ուշանաինք ավտոբուսից․․․ Ինչու՞, քանի որ եթե մենք ինչ-որ ճամփորդույունից չուշանանք համն ու հոտը կկորչի․․․ Երգելով, ուրախ հասանք Գառնու տաճար․․․ Բնականաբար լիքը սելֆիներ, նկարներ․․․ Անձրևի պատճառով մի փոքր շուտ գնացինք Գեղարդ․․․ Մեր բախտը բերեց, քանի որ Գեղարդում նվագողներ կաին․․․Սակայն դա մեզ միայն թվում էր, նրանց որոշումը՝<< ոչ և վերջ հարցը չի քննարկվում>>․․․ Քանի որ մենք Սեբաստացի ենք, և եթե մենք մի բան մտադրվել ենք անել, ապա պետք է անենք ․․․ Մենք երգեցինք, մենք էլ պարեցինք․․․ Մի պահ ետ շրջվեցի և տեսնեմ, որ բոլորը նկարում են իրենց հեռախոսներով, տեսախցիկներով․․․ Բարձրացանք Եկեղեցի․․․ Մոմ վառեցինք, աղոտեցինք, մտանք քարանձավ և այնտեղ տուրիստներից մեկը երգում էր և ձայնը ամբողջ քարանձավով արձագանքվում էր․․․ Ուղղակի հրաշք էր․․․ Մի քիչ զբոսնեցինք և պարզվց, որ Սերժ Սարգսյանն է եկել․․․ Ճիշտն ասած չէի սպասում․․ Բոլորը խառնվել էին իրար, չգիտես ինչու երաժիշտները սկսեցին նվագել...Իհարկե ես չեմ ցանկանա նշել, բայց կնշեմ․․․ դա ուղղակի խայտառակություն է, երբ քո Երկրի նախագահը չի կարողանում անգամ մոմ վառել․․․ Ինչև է․․․ Դե իհարկե խաղի ժամն է՝ Բադերի որսորդ, վոլեյբոլ և ինչն զարմանալի է Հոլ, առաջն անգամ էի պտտեցնում, բայց լավ հաջողակ պտույտ էր, դե այսքան ժամանակ հաց չէինք կերել, հաց էլ կերանք․․․ Կերանք և շարժվեցինք դեպի Երևան․․․ Այնքան հաճելի էր մթնոլորտը, որ ավտոբուսը ճանապարհին կանգնեցրեցիք և նորից խաղացինք․․․ Ավտոբուսի վարորդը արդեն բարկացել էր, դրա համար վերջ մեր ուրախությանը, սակայն նորից երգ և նույնիսկ պար․․․ Շնորհակալույուն լավ մթնոլորտը ապահովելու համար․․․
Պատասխանատու՝ Լիլի Եղիազարյան
No comments:
Post a Comment