Tuesday, 27 June 2017

Ջավախք էլ գնացինք...

Ուղղակի ապշատծ եմ... Երբեք այսքան լավ ճամփորդություն չէի ունեցել... Պատկերացրածիցս էլ ավելի ուրախ էր:
Չհասկացա, թե ինչպես հասա սահման, որովհետև ճանապարհին ընկեր Նելին և իր կիթառի երգով ողողել էին ավտոբուսը, այսինքն երգելով և նույնիսկ պարելով հասանք սահման... Սահմանից հետո ամեն ինչ նույներ, ասես իմ Հայրենի քաղաքը լիներ… Տպավորված եմ ընդունելությունից` դպրոցի, սովորողների, Տեր հոր և մեր արդեն հարազատ դարձած տիկին Լելաից… Այցելել սիրածդ բանաստեղծի` Վահան Տերյանի տուն-թանգարան, տեսնել Փարվանա լիճը… Չեմ էլ կարող նկարագրել, թե դա ինչ տպավորություն է… Վերջապես կարողացա կանգնել Վահան Տերյանի տուն-թանգարանի դիմաց և կարդալ նրա բանաստեղծություններից, մի երազանքս էկատարվեց… Փարվանա լիճը իրականում պատկերացնում է փոքրիկ լճակ, բայց իրակնում տեսա սկիզբը, բայց վերջը չէի տեսնում... Այցելեցիք նաև Ջիվանու տուն-թանգարան հետաքրքիր էր… Ամենից շատը հավանեցի այն, որ գյողում ոչ ոքի չեր հետաքրքրում, ով է եկել, ինչ է անում, նրանք շարունակում էին իրենց գործը… Մեկը իր գառնր խուզում, մյուսը իր արտներ հնձում, և այլն… Դե արդեն ֆիլմ դիտելու ժամներ… Գնացինք թանգարան, դիտեցինք ֆիլմ, որից հետո ուսումնասիրեցինք թանգարանը… Ինձ համար դա թանգարան չէր, դա ուղղակի հեքիաթ էր, այդ թանգարանը տարբերովում էր բոլոր մնացած թանգարաներից, այնտեղ ամեն ինչի հնարավոր է դիպչել, այստեղ կարող ես թողնել քո հուշը, գիրը… Թանգարանը մեր շատ սիրելի հայր Վլադիկայի տունն էր, սակայն նա պատրաստել էր թանգարն, կացարան… Կյանքումս առաջին անգամ մնացել եմ ուրիշ մարդու տանը, և այնքնան էի կապնվել այդ մարդկանց հետ, որ չէի ուզում դուրս գալ այդ տնից… Առավոտյան գնացինք Վաչաին: Վաչաինում լռիվ ուրիշ էր, մենք մտածում էինք կգնանք կպարենք և վերջ, սակայն նրանց պատրաստվածությունը, նրանց ցանկությունը սովորել նոր պարեր, մեզ շատ զարմացրեց… Դա նշանակում է, որ մենք իրականացրեցինք <<Սովորոցնող-Սովորող>> նախագիծը` նաև Ջավախքում… Ահա և տեսանյութ մեր այս տպավորիչ և անկրկնելի ճանփորդության

No comments:

Post a Comment