Հայոց հնագույն մայրաքաղաքը
Ըստ՝ կարեն Մուսաելյանին
Արամայիսը մի բլուր էր հավանել, որը լի էր շինարարական քարերով՝ տուֆով բազալտով և այլն: Կանաչ բուսականությամբ լի: Ամեն անգամ բլրի կողքով անցնելիս Արամայիսը մտածում էր, թե ինչ մեծ, գեղեցիկ ամրոց կարող էր պատրստել այնտեղ: Արամանյակի մահից հետո Արամայիսը որոշում է բլրի վրա շինել մի աշտարակ: Մի քանի տղամարդկանցով բարձրանում են բլրի վրա և սկսում են կարուցման աշխատանքները: Արամայիսը սուրհանդակ է ուղարկում Հայք և շինարարների հրավիրում որպեսզի օգնեն իրենց: Ամեն մեկը ուներ իր աշխատանքը՝ մի քանիսը հող էին կրում, մի քանիսը պատ էին շինում և այլն: Արամայիսը նույնպես մասնակցում էր աշխատանքին մտածելով, որ եթե բլուրը կրելու է իր անունը ապա նա նույնպես պետք է մասնակցի աշխատանքին: Երբ աշտարակը պատրաստ է լինում նա իր ամբողջ ընտանիքի հետ տեղափոխվում է այդ փոշոտ վայրը: Քաղաքը կոչվեց Արմավիր որը հետագայում դարձավ Հոկտեմբերյան:
No comments:
Post a Comment