Thursday, 19 October 2017

Գենդեռային հավասարություն

Ինչ եմ հասկանում գենդեռային հավասարություն ասելով: Յուրաքանչյուր մարդ ունի իր ուրույն կարծիքը այս թեմայի շուրջ: Եվ յուրաքանչյուր մարդ հայտնում է իր կարծիքը հիմնվելով իր մշակույթի, և իր մշակույթում ձևավորված ընտանիքի մտածելակերպից ելնելով, սակայն անպայման չէ այդ ընտանքից դուրս եկած զավակը հետևի հենց ընտանիքի օրինակին՝ սակայն վերջինս իր ազդեցիկ հետքն է թողնում ապագայում ձևավորվող կարծիքի վրա: Ելնելով իմ ազգի մշակույթից ես կարող եմ ասել, որ մեր օջախներում հիմնականում հայրիշխանություն է, և երբեմն լինում  են կնոջ իրավունքի ոտնահարում, որն էլ գալիս է ինտելեկտի պակասից: Հոր խոսքը կարևոր է, սակայն կարծում եմ ամուր և կայացած է այն ընտանիքը, որտեղ կա ձայնի իրավունք: Այսինքն՝ որևէ խնդիրներին լուծումներ, որը ծագում է այս կամ այն ընտանիքներում, պետք է մասնակից լինեն ընտանիքի բոլոր անդամները: Պետք է լսվի յուրաքանչյուրի կարծիքը ինչու չէ նաև երեխաների, այնուհետև քննարկման շնորհիվ գալ եզրակացության: Ցավոք մեր մշակույթում դա այդքան էլ ընդհունված չէ: Որոշումը կայացնում է ընտանիքի գլուխը՝ հայրը, առանց գիտակցելու, որ իր վրա մեծ պատասխանատվություն է վերցնում, որը երբեմն վնասում է բոլոր անդամներին: Կինը և տղամարդը, արդեն ի ծնե, ունեն իրենց դերը այս կյանքում, բայց եկեք չմոռանանք, որ նրանցից յուրաքանչյուրը ունի ձայնի իրավունք: Իմ կարծիքով դերը և ձայնի իրավունքը չի կարելի շփոթել: Իմ ընտանիքը բավականին համերաշխ ընտանիք է, որտեղ յուրաքաչյուրս գիտակցում ենք մեր դերը այս կյանքում և արտահայտում ենք մեր կարծիքը: 

No comments:

Post a Comment