Արքա - Արտաշես I-ին (Ք. ա. 189-160 թթ.)
Գործունեություն - Առաջնահերթ խնդիրներից էր Մեծ Հայքից վերադարձնել անջատված տարածքները: Նա Մարաստանից, Վրաստանից, Պոնտոսից, իսկ ավելի ուշ՝ Սելևկյան տերությունից հետ գրավեց և վերամիավորեց անջատված շրջանները: Ք. ա. 183-179 թթ. Փոքր Ասիայի տարածքում հինգ փոքր պետություններ պատերազմ էին մղում միմյանց դեմ: Հռոմեական պետությունն ու Մեծ Հայքը միջամտեցին պատերազմի դադարեցման համար: Հաշտության պայմանագրի կնքման ընթացքում Արտաշես 1-և կարողացավ ընդարձակել Փոքր Հայքի տարածքը Պոնտոսի հաշվին: Նա վարում էր իր գլխավոր հակառակորդ Սելևկյան տերության թուլացնելու քաղաքականություն: Նա կատարել է հողային բարենորոգումներ՝ նպատակ ունենալով կարգավորել հողի մասնավոր սեփականության զարգացման ընթացքը, մեղմել հողատերերի և գյուղական համայնքների միջև ստեղծված հակասությունները։ Պահպանվել են գյուղերի և ագարակների հողաբաժան սահմանաքարերից մի քանիսը, որոնք ունեն Արտաշես Ա անունով արամեերեն արձանագրություններ։ Արտաշես Ա երկիրը վարչականորեն բաժանել է 120 ստրատեգիաների, որոնք կառավարել են ստրատեգոսները։ Արտաշես Ա մեծացրել և կանոնավորել է բանակը, այն բաժանել չորս կողմնապահ զորավարությունների, կազմավորել արքունի գործակալությունները։ Խրախուսել է քաղաքաշինությունը, գիտության և արվեստի զարգացումը։ Նրա ժամանակ կառուցվել է Արտաշատ մայրաքաղաքը։ Արտաշեսը կառուցել է նաև այլ քաղաքներ Զարեհավան, Զարիշատ և այլն։ Վերջիններս անվանվել են ի պատիվ Արտաշեսի հոր՝ Զարեհի։
Արդյունք - Արտաշես I-ը Մեծ Հայքի թագավորության մեջ միավորեց հայկական տարածքների մեծագույն մասը: Այդ պատճառով էլ, հույն պատմիչ Պոլիբիոսը նրան անվանում է <<Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ>>: Արտաշեսի ջանքերով Հայաստանը դարձավ ընդարձակ և ուժեղ պետություն, որը, բնականաբար, կարիք էր զգում նաև ներքին լայն բարեփոխումների։ Արտաշեսի վերափոխիչ գործունեության մեջ կարևոր տեղ է գրավում Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը։ Արևելքում տարածված սովորույթ էր, որ նոր արքայատոհմի հիմնադիրը, գահ բարձրանալով, նոր մայրաքաղաք էր կառուցում։
Արքա - Տիգրան Մեծ (Ք. ա 95-55 թթ.)
Գործունեություն - Երիտասարդ հասակում պատանդ տարվելով Պարթևստան ՝ այնտեղ մնաց մմինչը 45 տարեկանը: Պատանդության տարիներին նա ուսումնասիրել էր Պարթևական և Հռոմեական տերությունների փորձը, որը հետագայում օգտագործեց իր գահակալության տարիներին:Դեպի Արևելք Հռոմի առաջխաղացման գլխավոր ուղիները պատնեշելու, Միջերկրածովքի հելլենիստական երկրները հակահռոմեական ռազմա֊քաղաքական խմբավորման մեջ ներգրավելու և իր տերության աղղեցության ոլորտներն ընդլայնելու նպատակով Տիգրան II-ը Ք.ա. 84-83 թթ. գրավեց Կոմմագենեն, Կիլիկիան, Ասորիքը, Փյունիկիան, Հրեաստանը և Նաբատեան: Ք. ա. 95 թ.- ին վերադառնալով Հայաստան՝ արքայազն Տիգրանը թագադրվեց Աղձնիք նահանգի մինչ այդ անհայտ վայրում: Նա կառուցեց իր տերության նոր մայրաքաղաքը Տիգրանակերտը: Գահ բարձրանալուն պես Տիգրան Մեծը-ը սկսեց կատարել բարփոխումներ՝ հատկապես մեծ ուշադրություն դարձնելով ռազմական բնագավառին: Ծրագրեր իրականացնելուց առաջ անհրաշեշտ էր նախ միավորել Մեծ Հայքի թագավորությունը, ինչը չէր հաջողվել Արտաշես առաջին- ին: Ծոփքի թագավորությունը շարունակում էր դեռ անջատ մնալ Մեծ Հայքից: Իր թագավորության երկրորդ տարում՝ Ք. ա. 94 թ. Տիգրան երկրորդը պարտության մատնեց այնտեղ իշխող Արտանես Երվանդունուն և Ծոփքը վերամիավորց Մեծ Հայքին: Բանն այն է, որ Կապադովկիայի տարածքն իր իշխանության տակ վերցնելը կհանգեցներ Հռոմի հետ հակամարտության, որը ձեռնտու չէր Տիգրան Մեծին: Փոխարենը նա նախապատրաստվում էր Պարթևստանի դեմ պատերազմի՝ պատանդության դիմաց պարթևներին զիջած հայկական հողերը ազատագրելու և Մեծ Հայքին վերամիավորելու համար: Իսկ մեծ պատերազմից առաջ անհրաժեշտ էր երկիրն ապահովել տնտեսական հզոր պաշարներով: Նա, ջախջախելով պարթևական զորքորը, հասավ Պարթևստանի ամառային մայրաքաղաք Էքբատան և պաշարեց այն: Խուճապահար պարթևական արքունիքը Տիգրան Մեծին զիջեց ոչ միայն նրա գրաված տարածքները, այլև նրան շնորհեց <<Արքայից արքա>> տիտղոսը: Պարթևները ընդունեցին նրա գերիշխանությունը: Հայկական նորակերտ հելլենիստական տերությունը, որ տարածվում էր Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով, Կովկասյան Մեծ լեռնաշղթայից մինչև Միջագետք և Կարմիր ծով, դյուրությամբ կաոավարելու համար Տիգրան II Մեծը կազմակերպեց մի շարք փոխարքայություններ ու կուսակալություններ: Վրաստանը. Աղվանքը, Կորդուքը, Ադիաբենեն, Ատրպատականը, Պաղեստինը և Նաբատեան կառավարում Էին դրանց նախկին թագավորները, որոնք երդվել էին հավատարմորեն ծառայել Տիգրան II Մեծին: Ք.ա. 5O-70-ական թթ. խաղաղ տարիներին Տիգրան II Մեծն զբաղվել է շինարարական աշխատանքներով. հատկապես քաղաքների հիմնադրմամաբ և ճանապարհաշինությամբ, խթանել Է երկրագործության, արհեստների և առևտրի զարգացումը: Աղձնիքում նա հիմնեց և ճոխությամբ կառուցապատեց իր նորակերտ տերության մայրաքաղաք Տիգրանակերտը, որի ապարանքների, փողոցների, հրապարակների, թատրոնի, պարտեզների, շուրջ 25 մ բարձրությամբ ամրակուռ պարիսպների մասին վկայում են Հռոմեացի պատմագիրներ Ապպիանոսը, Պլուտարքոսը և ուրիշներ: Տիգրան II-ը Կապադովկիայի, Կիլիկիայի, Ասորիքի, Փյունիկիայի և այլ երկրների հելլենիստական քաղաքներից շուրջ կես միլիոն մարդ վերաբնակեցրեց ինչպես նորակերտ քաղաքներում, այնպես էլ Արմավիր, Արտաշատ, Երվանդաշատ, Զարեհավան, Զարիշատ հին քաղաքներում: Տիգրան II-ն իր պատկերով և հունարեն «Արքայից արքա», «Աստված» մակագրությամբ արծաթյա և պղնձյա դրամներ հատեց Արտաշատում, Տիգրանակերտում, Դամասկոսում և Անտիոքում, որոնք շրջանառության մեջ դրվեցին ինչպես ներքին, այնպես էլ միջազգային շուկաներում:
Արդյունք - Հայ պարթևական պատերազմի արդյունքում Տիգրան Մեծը ոչ միայն վերադարձրեց հայկական տարածքները, այլև ստեղծեց մեծ տերություն, որի հարավային սահմանը հասնում էր մինչև Պարսից ծոց: Ընդունելով «Աստված» պատվանունը՝ Տիգրան II Մեծը պարտադրեց իր անձի պաշտամունքը: Տիգրան Մեծի թեմային տարբեր ժամանակներում անդրադարձել են բազում հայ գրողներ։ Հայ ժողովուրդը դարեր շարունակ իր բանավոր ստեղծագործություններում պահպանել է Տիգրան Մեծի կերպարը։ Նրա կյանքի ու գործի հիանալի նկարագրությունը փոխանցվել է սերնդից սերունդ, գովերգվել են նրա մարդկային ու արքայական առաքինությունները։ Տիգրան Մեծից ավելի քան 500 տարի անց Մովսես Խորենացին գրի է առել ժողովրդական բանահյուսության այդ անգին գոհարները և փոխանցել սերունդներին։
Տիգրանին ժամանակակից հռոմեական պատմիչները նրան անվանել են «մեծագույն թագավոր, որ տիրակալում էր մեծ փառքով»։ Հայ նշանավոր պատմաբան Նիկողայոս Ադոնցը բնութագրել է Տիգրան Բ-ին. «Տիգրան Մեծն իր արժանավոր տեղն է զբաղեցնում Արևելքում երբևէ իշխած տիրակալների շարքում։ Նա արժանացել է «Մեծ» տիտղոսին՝ պատվավոր մի կոչման, որը պատմությունը հազվադեպ է շնորհում իր ընտրյալ դերակատարներին»։
Տիգրան Մեծին նվիրված գեղարվեստական գործերից արժե հիշատակել Հովհաննես Շիրազի «Տիգրան Մեծի վիշտը և հավերժությունը» պոեմը, Խաչիկ Դաշտենցի «Տիգրան Մեծ» չափածո դրաման, Պերճ Զեյթունցյանի «Աստծո 12 օրը» դրաման, Հայկ Խաչատրյանի «Տիգրան Մեծ» հանրահայտ պատմավեպը:
Համեմատություն՝
Արքանների տարբերությունը այնքան էլ շատ չեն քանզի նրանք մտադրություն ունեին համախմբել հայերին պահպանել լեզուն: Իրենց տարածքները մայրաքաղաքներով և մշակված ծրագրերով ցանկանում էին միավորել բոլոր հայերին և հայանապահ գործերով կառուցել հայոց մեծ պետությունը: Թե ինչքանով դա հաջողվեց նրանց խոսում է պատմությունը:
Տիգրան Մեծն ավելի շատ ուշադրություն էր դարձնում բանակին, ուժին, մոռանում էր մարդկանց մտածելու կարողությունները զարգացնելու մասին, մոռանում էր, որ պիտի լինի մշակույթ, տնտեսություն:Իսկ Արտաշես առաջինը գյուղացիներին տալիս էր հող, որպեսզի նրանք մշակեն այդ հողը և ստանան բերք, իսկ Տիգրան Մեծը քիչ ուշադրություն էր դարձնում հողագործությանը:
Օգտվել եմ ՝ http://www.historyofarmenia.am/am/Encyclopedia_of_armenian_history_Tigran_Mec
Տիգրան II-ի գահակալությունը: Հայաստանը աշխարհակալ ...
www.historyofarmenia.am
Տիգրան Մեծի տերությունը,Պարթևստան,Միհրդատ, Մեծ Հայք, Պոնտոս, Փոքր Հայք, Հռոմ, Հայոց ...
https://hy.wikipedia.org/wiki/%D5%8F%D5%AB%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6_%D5%84%D5%A5%D5%AE
Տիգրան Մեծ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
hy.wikipedia.org
Հայրենիք վերադառնալիս Տիգրան Բ-ն թագադրվեց Աղձնիքի նշանավոր սրբավայրերից մեկում, ուր ...
No comments:
Post a Comment