Thursday, 30 November 2017

Հիշողություններ

Ով ենք մենք: Հաճախ ենք այս հարցերը ինքներս մեզ տալիս: Ամեն կերպ պատասխաներ որոնում, բացահայտում... Սակայն ապարդյուն: Փորձում ենք անցյալից դասեր քաղել, ենթադրություններ անել: Եվ ինչի են հանգեցնում այդ դասերը, լոկ հշողությունների մի կույտի, որից բաժանվելը անհնար է: Դառնալով այդ <<կույտի>> թիրախը՝ վերջինս ուղորդում է մեզ անընդհատ անցյալ՝ չթողնելով զգալ անցյալի լռությունը: Իսկ ապագյի վերաբերյալ պլանները մոռացության են տալիս ներկան: Այսպիսով չգնահատելով պահի արժեքը՝ կորցնում ենք մեր իսկ կողքին գտնվող երջանկությունը և այն փնտրում ապագայում: Եվ չգիտակցված դառնում <<Անցյալի ստրուկները>>, իսկ <<Ապագայից կառչածները>> 
Անկասկած անգլերենի PRESENT բառը, որն ունի երկու իմաստ՝ ներկա և նվեր, հուշում է մեզ, որ ներակն ինքնին նվեր է և չպետք է ապրել ԱՆՑՅԱԼԻ հիշողություններով, ԱՊԱԳԱՅԻ պատկերացումներով, այլ ՆԵՐԿԱՅԻ իրողությամբ: 

No comments:

Post a Comment