Wednesday, 7 March 2018

Մեծ հավատքի նախերգանքը

Հայոց թագավոր Աբգարը, ուղարկել էր Հռոմ Անանին և իր երկու իշխաններին ,պետական գործերով, իսկ հետո նրանք գնացին Երուսաղեմ Քրիստոսին տեսնելու նպատակով:Նրանք տեսան Քրիստոսին և հիացած վերադարձան պատմելու նրա մասին.
-Թագավոր, Քրիստոսը կատարում է հրաշքներ, անգամ մահացածներին է կյանք տալիս:Նա աստված է:
Հարևանները չէին հավատում նրան, չարաչար հալածում էին:
Աբգարը դա լսելով ասում է.
-Նա կամ Աստված է կամ Աստծո որդի, սովորական մարդը չի կարող այդպիսի բաներ անել, ով չնդունի Քրիստոսին նրան մահ կսպառնա:Կանչել Դպիր-ին:Պետք է նամակ գրել Քրիստոսին:
Ներկայացավ Դպիրը, գրիչի և թղթի հետ.
-Գրիր <<Հիսուս ես Աբգարս ողջունում եմ քեզ, լսել եմ, որ կույրերին տեսնել ես տալիս, հաշմանդամներին քայլել ես տալիս, երկարատև հիվանդություններ ունեցող մարդկանց բուժում ես և կենդանացնում ես անմեղներին:Խնդրում եմ արի և բուժիր ինձ, իմ հարևանները բողոքում են և ասում են, որ կչարչարեն քեզ, բայց իմ քաղաքը կհերիքի մեզ երկուսիս>>
Նամակը տանողները տեսան Քրիստոսին Երուսաղեմում, նա չեկավ, բայց նամակ գրեց Աբգարին, <<Ով ինձ տեսնում է, չի հավատում իսկ ով չի տեսնում հավատում է: Այդպես է գրված իմ մասին, ես կուղարկեմ քեզ մոտ իմ աշակերտներից մեկին, որպեսզի նա քեզ բուժի>>
Հայաստան եկավ Քրիստոսի առաքյալներից մեկը` Թադեոսը:Նա եկել էր բժշկելու և քարոզելու: Աբգարը ասում է.
-Սա Հիսուսի առաքյալն է ներս թողեք:
Նա այնպես մտավ, որ Աբգարի երեսին տեսիլք երևաց, այդ հրաշքը չտեսան իշխանները:
-Դու Հիսուսի աշակերտն ես, որին Հիսուսը խոստացել էր ուղարկել ինձ բուժելու համար:
Թադեոսը պատասխանում է.
-Եթե հավատս Հիսուս Քրիստոսին, քո սրտի ուզածները կկատարվեն:
-Ես հավատացի նրան և նրա զորությանը: Ուստի զորքերս ուղարկեցի որպեսզի, կոտորեն նրա խաչող հրեքներին, եթե Հռոմեացիները չարգելեին դա:
Թադեոսը ամբողջ քաղաքով քարոզում էր Քրիստոնեությունը:Բոլորը նրան հավատացին, մկրտվեցինև բժշկվեցին, ամենաառաջինը Աբգարը:Ամեն ոչ Քրիստոնեական իր ոչնչացվում էր:Ոչ ոք իր կամքին հակառակ չէր դառնում Քրիստոնյա, բայց հավատացյալների թիվը ամեն օր ավելանում էր: Երբ Աբգարը մահացավ, նրա երկիրը բաժանվեց երկու մասի, երկուսն էլ կառավարում էին նրա որդիները և նրանցից ոչ մեկ Քրիստոնեությանը համաձայնություն չտվեցին:Նրանք նույնիսկ սպանում էին առաքյալներին:

No comments:

Post a Comment