«Two lines guys, Two lines...» Այս խորագրով եմ սկսում Անակլիայի «Ապագա» կոչվող ճամբարի տպավորություններս։ Իրականում տպավորություններս այնքան շատ են, որ նույնիսկ չգիտեմ էլ թե ինչից սկսեմ։
«Two lines guys, Two lines...» երևի թե բոլորիդ էլ հետաքրքրեց, թե ինչու հենց այս խորագրով սկսեցի պատումս, ասեմ` ինչպես բոլոր ճամբարներում այնպես էլ այնտեղ բաժանվում ենք թիմերի, ամեն մի թիմ իր գույնը և իր մարզիչները ունի, ի դեպ մենք նարնջագույն թիմի ներկայացուցիչներն էինք։ Ճամբարում բոլոր թիմերը քայլում էին երկու գծով, դե իսկ մենք՝ հայերս, քայլում էինք ինչպես ցանկանաինք այդ իսկ պատճառով մեր մարզիչները ամեն անգամ ասում էին Two lines guys, Two lines... Չէ իրականում էդ Two lines-ը պահում էինք ուղղակի եկավ դառավ հումոր, նույնիսկ պետք չեղած տեղը ասում էինք։

[Խաղի բացատրություն]


Մի անգամ գնացին եկան դե ինչպես միշտ անհամբեր ասացինք.
-Հն ծիծաղացին?
-Հա հա ասեցինք Two lines guys, Two lines ծիծաղեցին: Շատ էինք տանջվել, շատ էինք չարչարվել հաղթանակի համար: խաղը վերջացավ, հավագվեցինք կենտրոնում թիմի անունները վերջից հայտարարում էին։ Կարդում-կարդում էին ուշադիր չեմ էլ լսել թե ով, որ տեղն է զբաղեցրել, միայն անհամբեր սպասում էի մեր թիմի անվանը: Մեր թիմի անունը ԿԻԼԻԿԻԱ էր, անկեղծ ասած չգիտեմ էլ, թե ինչու հենց ԿԻԼԻԿԻԱ։ 3-րդ տեղ ինչ-որ թիմ, 2-րդ տեղ ինչ-որ թիմ։ 1-ին տեղ ԿԻԼԻԿԻԱ։ Էդ պահի մեր գոռոցները, ծափերը ու ուրախության արցունքները էսօրվա նման հիշում եմ։ Գնալուցս առաջ ամենից շատը, որ վախենում էի դա այն էր, որ մի գուցե մեզ վատ վերաբերվեն։ Էդպիսի վերաբերմունք կյանքում ոչ մի օտար երկրացուց չեմ էլ տեսել։ Բոլորով մեզ շնորհավորեցին անհնդատ գալիս հարցնում էին ինչպես ենք, արդյոք խնդիրներ ունենք, թե ոչ։ Ուղղակի ապշած էի։

Սովորականի պես սկսեցինք մեր օրը։ Թիմային աշխատանքի ժամանակ ասացին որ պետք է 1 պար բեմադրել և 1 բեմադրություն։ Դե մենք էլ մեր կողմից մի հատ երգ էլ իրենց նվիրեցինք։ Ամեն ինչ արագ կազմակերպված արեցինք: Սպասում էինք երեկոին որպեսզի մեր բեմադրությունը՝ Հ. Թումանյանի «Շունն ու Կատուն» բեմադրենք, պարը պարենք, երգենք, մի խոսքով շատ ոգևորված մեր ձեռքով պատրաստած լոգոն ձեռքներս, Հայաստանի դրոշնել հետը գնացինք նստեցինք անհամաբեր սպասում էինք թե երբ մեր հերթը կհասնի։ Նայում ենք բոլորինը անիմացիոն ինչ-որ բեմադրություններ են մերն էլ ջիգյարով պետք է խոսենք։ Հիմա դրած մտածում ենք «Բա, որ հանկարծ չհավանեն, բա որ մի բան են չլինի» Եկավ հասավ մեր հերթը դրոշը ձեռքներս բարձրացանք բեմ, բեմադրությունը բեմադրեցինք, պարեցինք, բարձր տրամադրությունը ծափերի հետ՝ անպակաս։ Եկավ հասավ երգի պահը։
Երգում ենք զգում ենք աշխույժություն չկա, մի քանիսս լարվեցինք, բայց մեր ընկեր Աննան իրավիճակը փրկելու համար վերձրեց բարձրախոսը և ասաց.
-Together
Մեմք բեմի վրա հազիվ զսպում էինք մեր ծիծաղը, իսկ ներգևում թնդում էր ուրախությունը և «Հանինա» երգը։ Սա դեռ ամենը չէ երգը ավարտվում էր և բեմից խոսքեր հնչեցին հանդիսատեսին «together...we and you» հաջորդ օրը գնում եմ ճաշարան երկու աղջիկ մոտենում են սկսում են երգել, հարցնում են երգի շարունակությունը, փորձում էին երգը սովորել, դե մենք էլ պարտաճանաչ բոլորին հատ առ հատ սովորեցնում էինք: Մի աղջիկ մոտեցավ ասաց.
-Գիտեք ինչ երգը փնտրում եմ չեմ գտնում, գրում եմ we and you չի բացվում...
Երգի անունն էլ մնաց WE AND YOU

մարզիչներին՝ Գեորգիին ով ի դեպ հայերեն գիտեր և մեզ շատ էր օգնում, շնորհակալ եմ Մարիամիյից իր two lines-ի համար, ճամբարի ղեկավարությանը և Տամառային, ով մատուցում էր ամենահամեղ ուտելիքը...
Ֆիլմը` Լիդիա Կամենդատյանի
No comments:
Post a Comment