Wednesday, 5 September 2018

Ինչպես ապրել որպեսզի չխանգարել միմյանց

Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ այդ քաղցր ժամերին ոչ քեզ, ոչ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը: Ամենուրեք փնտրիր բարին ու հենց հայտնաբերես, հանիր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ և չամաչի ինքն իրենից: Այս խոսքերը Վիլիամ Սարոյանինն են, որոնք հենց այնպես խոսքեր չեն: Սրանք այն խոսքերն են, որոնք խորհելու տեղիք են տալիս: Յուրաքանչյուրս պետք է այնպես, որ չխանգարենք կողքինին, հակառակը օգնենք: Ինքներս մեր մեջ պիտի վեր հանենք բարին` հետամուտ լինելով մեծն վարպետի խոսքերին: Պիտի ոչ միայն խրատ տանք, այլ լսենք նաև խրատները: Խրատներ, որոնք երբեմն գալիս են մեր հոգու խորքից: Յուրաքանչյուրս պետքբ է դաստիրակենք և վերադաստիարակենք հենց ինքներս մեզ, որպեսզի չխանգարենք մեր շրջապատին ապրել խաղաղ, չոր աչքով և մաքուր հոգով, և հենց առաջինը պիտի մաքրենք մեր հոգիները` հոգու խորքում գտնելով լույսը, և վեր հանենք այդ լույսը` տալով մեր կողքիներին, լուսավորենք մեր շրջապատը, այդ լույսով կուրացնենք չարին, լուսավորենք խավարը: Յուրաքանչյուր խավարի մեջ գտնելով այն փոքրիկ կայծը, որը հետագայում կարող է դառնալ հույսի մի մեծ շող: Ուստի եկեք ապրենք` չխանգարելով ինքներ մեզ և մեր կողքինին:  

No comments:

Post a Comment