Tuesday, 18 September 2018

«Թռչկան» ջրվեժի բնապահպանական խնդիրներ

2011 թ. «Թռչկան» ջրվեժը հայտնվեց հանրային ուշադրության կենտրոնում՝ ջրվեժից վերև ընկած հատվածում կառուցվելիք ՀԷԿ-ի պատճառով ջրվեժի գոյության վտանգման շուրջ բնապահպանների ակցիաների շնորհիվ։
«Թռչկան» ջրվեժը Հյուսիսային Հայաստանի բնության ամենագեղեցիկ հրաշալիքներից մեկն է, որը գտնվում է ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի սահմանային հատվածում` Չիչխան գետի Թռչկան վտակի վրա և իր բարձրությամբ երկրորդն է Հայաստանում: Հաշվի առնելով այս եզակի բնական օբյեկտի կարևորությունը և գեղագիտական առանձնահատուկ արժեքը ՀՀ Կառավարությունը իր 2008 թվականի oգոստոսի 14-ի N 967-Ն որոշմամբ «Թռչկան» ջրվեժը ներառել է Հայաստանի Հանրապետության Բնության հուշարձաների ցանկի մեջ, որպես ջրագրական հուշարձան: Ըստ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1. կետի` Հայաստանի Հանրապետությունում բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը: Առանց հաշվի առնելու օրենքի այս դրույթը 2010թ. ապրիլի 7-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ «Ռոբշին» ՍՊԸ-ին տրվել է 1050 Կվտ դրվածքային հզորությամբ «Թռչկան» փոքր հիդրոէլեկտրակայանը կառուցելու լիցենզիա, իսկ ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի կողմից «Թռչկան» փոքր հիդրոէլեկտրակայանի նախագծին տրվել է փորձաքննական դրական եզրակացություն:


Սեպտեմբերի 21-ին Էկոլոգների խմբով գնալու ենք <<Թռչկան>> ։ Կտեսնենք ջրվեժի գեղեցկությունը, կուսոմնասիրենք տարածքը։ Լավ առիթ է ընկերների հետ ևս մեկ անգամ ճամփորդելու հատկապես, երբ նոր վայր է որտեղ շատ բաներ կան տեսնելու և սովորելու։


Աղբյուրը՝ Վիքիպեդիա ազատ հանրագիտարան 



No comments:

Post a Comment