Հովհաննես Թումանյանը իր ապրած կյանքում ոչ միայն ստեղծագործել է և դարձել հռչակավոր բանաստեղծ ու վաստակել է Ամենայն Հայոց բանաստեղծ պատվանունը. այլ նաև զբաղվել է ակտիվ հասարակական և ազգանվեր գործունեությամբ:
Նա ապրել և ստեղծագործել է այն ժամանակաշրջանում երբ հայ ժողովրդի կյանքում տեղի էին ունենում բուռն իրադարձություններ և այդ ամենին իր ակտիվ մասնակցությունն է ունեցել Մեծն Հովհաննես Թումանյանը: Ապրելով իր ժոցովրդի ցավերով, նա նեցուկ է եղել հայ ժողովրդի տառապանքներին, լինելով նրա կողքին, մեկ վարկյան անգամ չհեռացավ իր հարազատ ժողովրդից:Հայրենասեր բանաստեղծ էր Թումանյանը,նա շատ էր կապված իր ժողովրդի հետ: Նրա երիտասարդ տարիների հետ է կապված մի շատ հետաքրքիր պատմություն: Մի խումբ ընկերներով որոշում են զենք գնել և գնալ Արևմտյան Հայաստան, պայքարել թուրք և քուրդ կեղեքիչների դեմ: Թումանյանը վաճառում է իր վերարկուն և զենք ձեռք բերելով որոշում է միանալ իր ընկերներին և անցնել Արևմտյան Հայաստան, սակայն գարեջրից և կեռաս ուտելուց թունավորվում է և չի կարողանուն միանալ իր ընկերներին, որոնք գնում են Արևմտյան Հայաստան կռվելու,ցավոք բոլորը զոհվում են: Իհարկե եթե Թումանյանն էլ գնար նրանց հետ, ապա մենք չէինք ունենա համաշխարահին բարձունքի հասած այդ տաղանդավոր զավակին Մեծն Թումանյանին: Թումանյանի ակտիվ հասարակական գործունեությունը դրսևորվեց հատկապես Թիֆլիսում եղած ժամանակ: Երբ 1905-1906թթ. Անդրկովկասում սկսվեցին հայ թաթարական ջարդերը: Թումանյանը հաշտարար դեր կատարեց հայ և թաթար ժողովուրդներին կոչ անելով չենթարկվել ցարական չինովնիկների Մ. Նակաշիձեի, Դ. Ալիխանով-Ավարսկու և մյուսների սադրանքներին: Նա ադրբեջանցի բանաստեղծ Մ. Սաբիրի հետ շրջում էր Անդրկովկասում կոչ անելով դադարեցնել արյունահեղությունը: Իր ազգանվեր գործունեության համար հայտնվել է Թիֆլիսի Մետեխի բանտում: Շատ գործիչներ Թումանյանին բնութագրում էին այսպես.
<<Ազգերի եղբայրացման ոսկե օկաղն էր նա կովկասյան ժողովուրդների մեջ>>: Եվ ահա սկսվեց 1-ին աշխարհամարտը կրկին հանճարեղ լոռեցին կանգնեց իր ժողովրդի կողքին: Նա 1916թ-ին այցելեց Արևմտյան Հայաստան, հասավ մինչև Վան: Նա մեծ օգնություն ցույց տվեց գաղթականներին, հատկապես որբ երեխաներին: Մեծ հեղինակություն և հարգանք վայելող Հովհաննես Թումանյանը 1918թ-ին նշանակվեց Հայոց հայրենակցական միությունների միության ՀՀՄՄ նախագահ: 1918թ-ին երբ սկսվեց հայ-վրացական պատերազմը, Թումանյանը խստագույնս քննադատեց երկու հավատակից ժողովուրդների թշնամությունը հրահրողներին: Այդ ժամանկ նա համագործակցում էր Վրաստանում Հայաստանի լիազոր ներկայացուցիչ Արշակ Ջամալյանի և այլոց հետ: Մայիսյան հերոսամարտի օրերին կրկին Թումանյանը իր ժողովուրդի կողքին էր: Լոռիում երբ զորավար Անդրանիկը, երեք անգամ ետ մղեց Վեհիբ Փաշայի զորքերի գրոհները Թումանյանը կամավորեների հետ Անդրանիկի կողքին էր Դսեղում: Երբ սկսվեց փարիզի խաղաղւթյան մեծ կոնֆերանսը 1919թ-ին Թումանյանը որը ղեկավարում էր ՀՀՄՄ-ն ստեղծեց քննչական հանձնաժողով որը մեծ աշխատանք կատարեց հաշվառելու հայ ժողովուրդի կրած վնասները
1-ին աշխարհամարտի տարիներին: Ճշգրիտ հաշվարկների արդյունքում պարզվեց որ հայ ժողովուրդը կրեց շուրջ 20 միլիարդ ֆրանկի հասնող նյութական վնաս, և այդ քննչական հանձնաժողովի կազմած եզրակացությունն ներկայացրեց հուշագրի տեսքով Փարիզի կոնֆերանսի 10-ի խորհրդին: Եվ այսպես կարելի է անընդհատ խոսել հանճարեղ բանաստեղծի ազգանվեր անգնահատելի գործունեության մասին: Մի քանի տողով ցանկանում եմ անդրանդառնալ Մեծ լոռեցու արմատներին: Հայտնի է որ Թումանյանը դեռ 1912թ-ին դիմել է հանճարեղ պատմաբան Լեոին խնդրելով նրան ուսումնասիրել Թումանյանի տոհմածառը և պարզվել է հետևյալը, Մամիկոնյան նախարարական տան մի ճյուղը Համազասպյանները X-XI դարերում Տարոնից գաղթել և բնակություն են հաստատել Լոռիում մասնավորապես Դսեղում: Վերջում ուզում եմ ավելացնել հետևյալը, Ա. Ֆ. Մյասնիկյանի խնդրանքով նշանակվեց 1921թ-ի սեպտեմբերին Հայաստանի օգնության կոմիտեի նախագահ և այդ ժամանակ մեկնեց Կ. Պոլիս հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով, երբ վերադարձավ արդեն հիվանդ էր, 2 տարի անց Մոսկվայում 54 տարեկան հասակում վախճանվեց:
Խոսքս ավարտում եմ Չարենցի խոսքերով որը նվիրված է հանճարեղ բանաստեղծին՝
Ես կարդում եմ նրան ու ասում.
-Այս հմուտ, հանճարեղ Լոռեցին
Հոմերի,Գյոթեի հետ մի օր՝ հավասար՝ նստել է քեֆի,
Եվ թաս է բռնել նրանց հետ, մեծարանք տվել ու առել,
Ինչպես իր պապերն են արել՝ իրար հետ խնջույքի նստելիս:
No comments:
Post a Comment