Friday, 15 February 2019

10 տարեկան իշխանության ազդեծությունը շրջակա միջավայրի վրա


Երկիր մոլորակից վերջին 30 տարիներին կորզվել է այնքան բնական ռեսուրսորքան դրան    նախորդող 5000 տարիների ընթացքում։ Սերժ Սարգսյանի կառավարման 10  տարիները լավ    ժամանակահատված դարձան ձեռներեցների համար՝ ՀԷԿեր կառուցելու և հանքեր շահագործելո։ ՀԷԿերը դարձան գումար աշխատելու մեքենասպառելով և չորացնելով սակավաջուր գետերը՝   լցվում էին մի քանի գրպաններ։ Պետությունը չահազանգեց և չպատժեց։ 10 տարիների ընթացքում ունեցանք 2 հանքավայրի շահագործում՝ Թեղուտի և Ամուլսարի։ Առաջին հանքի շահագործումը   դադարեց  ժամանակից շուտքանի որ ֆինանս ներդնող երկիրը հասկացավոր ոտնատակ են   տրվում բոլոր բնապահպանական նորմերն ու կանոնները։ Արդյունքում հանքը աշխարհին թողեց մեծ ժառանգություն՝ լքված հանքավայրմեծ պոչամբարթունավոր օդ,հող և 1200 գործազուրկ   մասնագետ։ Երկրորդ հանքը՝ Ամուլսարըսկսելու է ակտիվ շահագործվել այս տարվա ամռանից։ Նախկին կառավարության դերը մեծ էրբազում օրենքների փոփոխությունսուտ   հետազոտություններոչ մի ահազանգ ևանգամ ,բաժնեմասի ձեռք բերում։ Նայելով 2012   թվականի կուսակցությունների քարոզարշավների բնապահպանությանը վերաբերվող     հատվածներին՝ հասկանում ենք,որ դա թեմա էրորի մասին գրեթե պատկերացում չունեին   իշխանական մարմիններն ու հավանական իշխանություններըմի բան էր կրկնվում՝ բնությունը  մեր տունն է։ 

Ցավն այն էոր պետությունն ու մարդը պատրաստ են գործել միմիայն բնության ահազանգից հետո։ Մեր երկրին հարկավոր են մասնագետներորոնք կկանխատեսեն աճող աղետը և իրենց ներուժը  կդնեն՝ կանխարգելելու սպասվածը։ Մեզ պետք չէ իշխանությունորը ամեն ինչ կներդնի   քայքայելու և հարստանալու համար։ Հայաստանը հարուստ է և՛ բնականև՛ ինտելեկտուալ  ռեսուրսներով։ Հարկավոր է ինտելեկտուալը ներդնել՝ բնականը պահպանելուն և չափավոր   օգտագործելուն՝ ի շահ պետությանն ուքաղաքացուն։

Թեղուտի հանքավայրը...

 Թեղուտի հանքավայրի շահագործումը Հայաստանին խոստանում էր մեծ եկամուտներ, հազարից ավելի աշխատատեղի և տնտեսության զարգացում։ Դանյական կողմից ֆինանսավորումը մեծ հույսեր էին ներշնչում «Վալլեքս» ընկերությանը, սակայն 2017 թվականին ներդրումները դադարեցին և հանքը դադարեց շահագործվել. 1200 ավելի քաղաքացիներ մնացին առանց աշխատատեղի։ Առաջացած պոչամբարը երկրի համար դարձել է պատուհաս. ազդում է բնության կանանոնավոր զարգացմանը, թունավորում է հողը, աղտոտում օթն ու խմելու ջուրը։ Իշխանություններն աչք են փակում կատարվածի վրա, չեն գործում օրենքի խստությամբ, չեն վերահսկում իրավիճակը։ Դանյական կողմը հասկանալով, որ շահագործումը չի տեղավորվում ոչ մի նախասահմանված օրենսդրական կարքերի մեջ՝ դադարեցրեցին ֆինանսավորումը և հանքը մնաց ամայի։ 

No comments:

Post a Comment