Անցյալի էջերը տեղեկացնում են, որ ավելի քան 200 տարի առաջ հայտնաբերված հանքերի
շուրջ հարակից գյուղերից հավաքված աշխատուժն էլ ձեւավորել է Ալավերդու նախնական բնակչությանը:
Տարիներ շարունակ գոյություն ունեցող ավանը 1963 թվականին վերածվել է քաղաքի: Արդեն
կայացած եւ հստակ արտադրանք ունեցող կոմբինատը ԽՍՀՄ-ի տարիներին իր ձեւի մեջ խոշորագույններից
էր միութենական մասշտաբով: Կոմբինատի պատմությունը հավաստում է, որ միայն 1970-80 ականներին
տարեկան արտադրվում էր 55 հազար տոննա կատոդային զտված պղինձը, ինչը աննախադեպ ցուցանիշ
է: Համացանցում լուսանկարներ տարածվեցին,
որոնցում պարզորոշ երևում էր, թե Ալավերդի քաղաքն ինչպես է պատվել պղնձաձուլարանից
արատանետվող թունավոր գազերով հագեցած խիտ մշուշով։ Երեւանից մոտավորապես
190 կմ հեռավորության վրա բնակվող 22 000 ալավերդցիների համար պղնձաձուլական կոմբինատը
եւ հույսի ու գոյատեւման աղբյուր է, եւ խնդիրների խնդիր ու դանդաղ մահ: Մշտապես մատնացույց
արվող ծխատար խողովակը, ըստ ալավերդցիների, եւ կյանք է տալիս իրենց, եւ կյանք խլում:
Վերջերս «Վալլեքս»
խմբի ընկերությունների գործադիր տնօրեն Գագիկ Արզումանյանը իր հարցազրույցի մեջ նշել
է:
Նախորդ 2-3 տարիների ընթացքում էապես բարելավվել
է Ալավերդու բնապահպանական վիճակը, ինչպես դա հավաստում են պետական մարմինների կողմից
իրականացվող մոնիտորինգի արդյունքները, սակայն, իհարկե, այն, ինչ ունենք, դեռևս հեռու
է ցանկալի լինելուց: Այս առումով դեռևս անելիքներ ունենք` բոլորս:
«Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը պատկանող
Մադան գետի ափին գտնվող պոչամբարի մասին, Արզումանյանը ասաց, որ դա Դեբեդ գետի համար ամենալուրջ վտանգը ներկայացնող խնդիրը չէ:
Սակայն ըստ մասնագետների ուժեղ տեղումների արդյունքում
դրանք կարող են թափվել Մադան գետակ, որից հետո էլ Դեբեդ: Արզումանայնաը հերքեց այդ
փաստը ասելով.
-Մեր մասնագետներն այդպիսի ռիսկերը բացառում են: Եթե կան մասնագետներ, ովքեր կարծում
են, որ կան այդպիսի ռիսկեր, խնդրեմ, թող տան ռիսկերի իրենց գանահատականները, մեր մասնագետների
հետ կնայենք: Երաշխավորում եմ, որ կկատարվեն բոլոր կանխարգելիչ միջոցները:
Թիրախ համայնքների բնապահպանական խնդիրները
Այսօր մի շարք համայնքներ, որոնք հարակից են Ալավերդու և Ախթալայի հանքարդյունաբերական ընկերություններին, կանգնած են մի շարք բնապահպանական խնդիրների առջև։ Համաձայն ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջական միջավայրի վրա ազդեցության մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հաշվետվությունների Ալավերդի քաղաքում մթնոլորտում ծծմբի երկօքսիդի պարունակությունը 1.9- 2.4 անգամ գերազանցում է ՀՀ-ում մթնոլորտի սահմանային թույլատրելի նորմը։ Ազոտի երկօքսիդի և փոշու առավելագույն կոնցենտրացիաները նույնպես գերազանցում են նորմերը համապատասխանաբար՝ 2,2 – 2,4 և 1,9 – 12,0 անգամ3 ։ Տարածաշրջանի հիմնական խնդիրն է շրջակա միջավայրի աղտոտումը ծանր մետաղներով: Այս տեսանկյունից վտանգավոր են ոչ միայն տիպոմորֆ տարրերը` պղինձը
(Cu), ցինկը (Zn), կապարը (Pb), այլ նաև ուրիշ թունավոր մետաղներ` սնդիկը
(Hg), կադմիումը (Cd), արսենը (As) և այլն: Վերջիններիս կոնցենտրացիաները հանքաքարում մեծ չեն, սակայն ընդերքից հանքաքարի կորզման և վերամշակման գործընթացում դրանք ընկնում են շրջակա միջավայրի բաղադրիչների մեջ` դառնալով էկոլոգիական ռիսկի հիմնական գործոն: Որպես շրջակա միջավայրի աղտոտիչներ` ծանր մետաղներն ունեն մի շարք յուրահատկություններ: Դրանք չեն ներգրավվում ինքնամաքրման գործընթացների մեջ. միգրացիայի ընթացքում փոփոխվում են միայն կոնցենտրացիաները և պարունակության ձևերը: Ներառվելով միգրացիայի բոլոր տեսակներում և կենսաբանական շրջապտույտի մեջ` ծանր մետաղները հանգեցնում են բոլոր կենսապահովող բնական միջավայրերի` ջրի, օդի, հողի աղտոտմանը և թափանցում սնման շղթա: Կենդանի օրգանիզմներում կուտակվելու հատկությունը հանգեցնում է ինչպես յուրահատուկ հիվանդությունների առաջացմանը (բնածին անոմալիաներ և զարգացման շեղումներ, սոմատիկ խրոնիկական և էնդոկրին հիվանդություններ), այնպես էլ իմունային համակարգի թուլացմանը և ընդհանուր հիվանդացության մակարդակի աճին:
No comments:
Post a Comment