1888 թվականին, տասնինը տարեկան հասակում, Թումանյանն ամուսնանում է տասնյոթամյա Օլգա Մաճկալյանի հետ:
ՕԼԳԱ ՄԱՃԿԱԼՅԱՆԻ ՀՈՒՇԵՐԻՑ
Մեր հանդիպումը 1887 թ. սեպտեմբերի վերջերին ես ու ընկերուհիս ` Օսանը գնացինք տատիս մոտ: Ճաշեցինք այնտեղ: Երեկոյան դուրս եկանք փողոց, որ մի նեղ ճանապարհ էր հին, միհարկանի տներով: Հենց տատիս տան կողքին, մի սենյակում ապրում էր մի ընտանիք` նախշքար (ներկարար) Բագրատ Թումանյանը` իր կնոջ հետ: Մենք այդ փողոցումն էինք, երբ այդ տնից դուրս եկավ մի միջահասակ կին, նրա ետևից` բարձրահասակ, նիհար կազմվածքով, գանգուր մազերով մի երիտասարդ: Կինը դիմեց մեզ.
-Չգնա՞նք նորակոչիկներին տեսնելու:Այն տարին հայերից նոր էին զինվոր հավաքում: Մենք հրաժարվեցինք ու եկանք տուն:
Մյուս օրը, կեսօրին, երբ մեր տան պատուհանից դուրս էի նայում, տեսնեմ անցնում է մեր փողոցով նույն գանգուր մազերով տղան:
Ըստ երևույթին, նա երեկ հետևել էր մեզ: Երրորդ օրը եկավ մեր տուն ձեռքին թղթեր, որ իրեն էր տվել կոնսիստորի անդամ Հովհաննես քահանա Մարտիրոսյանը: Ես թղթերը վերցրի, միմյանց նայեցինք, ժպտաց և գնաց: Հետո իմացա, որ կոնսիստորիայի գրագիրն է, լավ էլ ձեռագիր ունի:
Անուշկի տատս ինձ պատմեց, որ այդ տղային վաղուց գիտի, իր հարևանն է, հաճախ իր համար նամակներ է գրում. անունն Օհանես է և շատ է հավանում նրան: Դրանից հետո շարունակ գալիս էր, թղթեր բերում: Շատ անգամ նրան մայրս էր ընդունում, ներս էր կանչում, խոսում էին, թղթերը թողնում էր ու գնում:
Հետո իմացա, որ մայրս, տեր Հովհաննեսի և Ներսես քահանա Աբովյանի հետ, առանց իմ գիտության, որոշել են մեզ նշանել և ամուսնությունից հետո Օհանեսին քահանա ձեռնադրել: Ներսես Աբովյանը (Օհանեսի ընկեր Անուշավան Աբովյանի հորեղբայրը) նույնպես կոնսիստորի անդամ էր:
Նրանք ունեցել են 10 երեխա`4 տղա և 6 աղջիկ: Զարգացման խնդիրը Թումանյանի համար միշտ եղել է կենսական ու առաջնակարգ: Ներսիսյան դպրոցից հեռացավ առանց նույնիսկ չորրորդ դասարանն ավարտելու, հետագայում էլ, չնայած իր բուռն ցանկությանը, հնարավորություն չունեցավ շարունակելու ընդհատված ուսումը: Դեռ Ներսիսյան դպրոցում նա երազել է սովորել Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում: Իննսունական թվականների կեսերին բանաստեղծի գրական բարեկամները նրա իղձերն իրականացնելու նպատակով մշակում են բավականին հրապուրիչ մի ծրագիր: «Եթե քեզ ապահովացնենք, կերթա՞ս արտասահման ուսանելու, կհամաձայնե՞ս»,-հարցնում են նրան: «Ոչ թե կհամաձայնեմ,-պատասխանում է բանաստեղծը,- այլև ինձ շնորհապարտ կհայտնեմ ձեր առաջ, որովհետև դուք ուզում եք կատարել իմ ամենասուրբ երազը.այդ իմ էության իմ կյանքի խնդիրն է»:Աղայանը աքսորավայրից Թումանյանին գրած մի նամակում խորհուրդ է տալիս ապահովություն ստանալու դեպքում գնալ ոչ թե Ղարաբաղ,- ուր որ ճանապարհորդելու ցանկություն էր հայտնել Թումանյանը,- այլ` Եվրոպա. «…Ապահովություն որ ստանաս, իսկույն վազիր Եվրոպա…փախի՛ր, փախի՛ր դեպի Եվրոպա: Ղարաբաղը չի փախչում… նորանոր տպավորություններով ամբարվելու համար թարմ հասակ է հարկավոր, որ այժմ ունիս, և պետք է շտապես: Չասես, թե լեզու չգիտես-գլխավորը լեզուն չէ, այլ աչքերը…»: «Եվրոպայի խնդիրը» կրկին արծարծվում է 1900 թ., երբեմնի «Հնգյակի» անդամներից մեկի` Արս. Ղլտճյանի կողմից: Այդ առթիվ, նույն թվականի փետրվարի 19-ի նամակում Թումանյանը գրում է դառն հեգնությամբ լի հետևյալ տողերը. «Իսահակյանն ինձ պատմեց, թե դու մտածում ես գլուխ բերել իմ արտասահման գնալու գործը: Պետք է դարձյալ շնորհակալ լինեմ, որ այս տխուր օրերում ինձ երբեմն ծիծաղեցնում եք: Ար-տա~-սա~հ-մա~ն… Ցնորքները բանաստեղծներին են վայել, վարդապետ մարդը պետք է գործնական լինի , ինչպես եղած է միշտ: Ես չեմ կարողանում այս սահմանում ապրել, դու արտասահման ես ղրկում: Կամ գուցե մոռանում ես, որ Էջմիածնի Միաբանությունից մեծ մի ընտանիք կա իմ շալակին: Ո՛չ, սիրելիս, այդ թող.այդ արդեն ուտոպիա է: Ես ավելի համեստ մի ցնորք ունեմ-գնալ մի երկու տարի մնալ Պետերբուրգ կամ Մոսկվա, բայց ամաչում եմ ասել…»

No comments:
Post a Comment