Էգոիզմ կամ Եսասիրություն (լատ.՝ ego, ես), սեփական անձի չափազանցված ընկալում, եսամոլություն, եսակենտրոնություն։ Եսասերն իր սեփական ցանկությունների բավարարումն ավելի կարևոր է համարում, քան այլոց կարիքները կամ հոգսերը։ Սովորաբար էգոզիմը ընկալվում է երկու կերպ.
- որպես բարոյահոգեբանական հատկանիշ, և
- որպես սոցիահոգեբանական հատկանիշ։
Էգոիզմ եզրի հականիշ է համարվում ալտրուիզմը (այլասիրությունը)՝ սեփական ցանկությունների բացարձակ անտեսումը և այլոց նկատմամբ չափազանցված հոգատարություն ցուցաբերելը։ Շատերի համար մարդկային փոխհաբերությունների
Եսապաշտության դրսևորման ձևերից է անհատապաշտությունը Եսապաշտության կոլեկտիվիզմի հակոտնյան Է․ այն անտեսում է մյուս մարդկանց և հասարակության շահերը։ Եսապաշտության ծագումը, զարգացումն ու գոյությունը հատկապես հետևանք է մասնավոր սեփականատիրական հարաբերությունների, ուստի և կապվում է մասնավոր սեփականատիրական հոգեբանության և տրամաբանության հետ։
Այն ծայրագույն աստիճանի է հասնում կապիտալիստական հասարակարգում։ Բարոյական գիտակցության պատմության մեջ եսապաշտությունը սովորաբար գնահատվել է որպևս բացասական, ոչ բարոյական երևույթ, չնայած միջնադարում, ֆեոդալական հասարակության դեմ մղվող պայքարում, այն հանդես է եկել իբրև անհատի իրավունքների հիմնավորման ձև և այդպիսով կատարել հարաբերականորեն դրական դեր։ ԽՍՀՄ-ում եսապաշտության նախորդ հասարակարգից մնացած ժառանգություն Է, կորցրել է գոյության սոցիալական հիմքերը և դառնում է ժամանակավրեպ երևույթ։
No comments:
Post a Comment