Thursday, 23 May 2019

Ամասիայի հաշտության պայմանագիր

Ամասիայի հաշտության պայմանագիր, (թուրքերեն`Amasya barış antlaşması, պարսկերեն` پیمان صلح آماسیا) հաշտության պայմանագիր է կնքված թուրք-պարսկական 1514-1555 թվականների պատերազմից հետո։ Պայմանագիրը ստորագրվել է Փոքր Ասիայի Ամասիաբնակավայրում 1555 թվականին։ Ըստ Ամասիայի պայմանագրի՝ Հայաստանը առաջին անգամ բաժանվեց Օսմանյան Թուրքիայի և Սեֆյան Պարսկաստանի միջև։ Այս բաժանմամբ Օսմանյան տերությանը անցան Փոքր ՀայքըԲարձր ՀայքըԱղձնիքըՏուրուբերանըԾոփքը և մի շարք այլ բնակավայրեր։ Պարսկաստանին մնացին ԱյրարատըԳուգարքըԱրցախըՈւտիքըՎասպուրականը և Սյունիքը։ Հայաստանում մոտ 20 տարի հաստատվեց հարաբերական խաղաղ վիճակ։ 1578 թվականին, օգտագործելով Պարսկաստանում սկիզբ առած գահակալական կռիվները, թուրքերը խախտեցին Ամասիայի պայմանագիրը և նախահարձակ եղան Պարսկաստանի վրա։ Չըդըր լճի մոտակայքում կնքվեց պայմանագիր, որով ՀայաստանըԹավրիզի և Անտրպատականի հետ միասին կցվեց Թուրքիային։ 

No comments:

Post a Comment