Վախի պատճառների մեջ Թոմկինսը նշում է դրայվերը, հույզերը և կոգնիտիվ պրոցեսները։ Որոշ հետազոտողներ վախի հույզի զարգացումը դիտարկում են որպես երեխայի՝ մոր հետ կապվածության որակի գործառույթ։ Այլ հետազոտողներ, խոսելով վախի պատճառների մասին, առանձնացնում են առանձնահատուկ իրադարձություններն ու իրավիճակները։

Դրայվերը և հոմեոստատիկ գործընթացները որպես վախի խթանիչներ

Հույզերի և կոգնիտիվ գործընթացների համեմատ՝ դրայվերը և օրգանիզմի հոմեոստազն ապահովեղ գործընթացները կազմում են վախի խթանիչների բավական մեծ դաս։ Դրայվը ձեռք է բերում հոգեբանական նշանակություն այն ժամանակ, երբ նրա ինտենսիվությունը հասնում է կրիտիկական մակարդակի, երբ նա մարդուն ազդարարում է ֆիզիոլոգիական սուր անբարարվածության մասին։ Այս իրավիճակներում դրայվը ակտիվացնում է հույզ, որը կարող է լինել նաև վախը։

Հույզերը որպես վախի խթանիչներ

Ցանկացած հույզ կարող է ակտիվացնել վախ՝ հուզական վարակման սկզբունքով։ Թոմկինսի կարծիքով վախի և գրգռվածության ռեակցիանները նեյրոֆիզիոլոգիական մակարդակում նման են, բայց վախը հաճախ հանդիսանում է վերջինիս խթանը։ Նա կարծում էր, որ հետաքրքրության, զարմանքի և վախի միջև բազային նմանությունը պայմանավորված է նրանց նեյրոֆիզիոլոգիական մեխանիզմների նմանությամբ։ Երկար և ինտենսիվ վախից անսպասելի և միանգամայն ազատումը ակտիվացնում է ուրախոթյուն, մինչդեռ մասնակի ազատումը բերում է գրգռման։ Վախի և գրգռվածության միջև հակադարձ կապը մենք դիտում ենք երբ հետքրքրության-գրգռվածության հույզը վերածվում է վախի։ Նրանց կապի մասին ոչ ուղղակի ապացույցներ կարելի է գտնել Բալլի՝ հիպնոզի ժամանակ վախի ներշնչման հետազոտություններում։ Նա գրում է այն մասին, որ հետազոտվողները, որոնց ներշնչվել էր վախ, միաժամանակ ձգտում էին և՛ հետազոտել վախի օբյեկտը, և՛ խուսափել դրանից։ Բալլը դիտարկել է այդ կոնֆլիկտը որպես վախի երկակի բնույթի ապացույց։ Հույզերի դիֆերենցիալ տեսությունը այդ փաստը բացատրում է որպես վախի (փախուստի ռեակցիայի մոտիվացնող) և հետաքրքրության (հետազոտական ռեակցիայի ակտիվացնող) հույզերի տատանում։ Այս յուրօրինակ փոխազդեցությունը վախի և գրգռվածության կամ զարմանքի ու վախի միջև կարող է լինել ուսուցման արդյունք։ Մարդու ուսուցման պրոցեսում և նրա հուզական փորձի կուտակման ընթացքում վախի խթանիչներ կարող են հանդիսանալ ցանկացած այլ հույզեր։ Բացի դրանից, վախն ինքին խթան է։ Վախ ապրելով և արտահայտելով այն վարքում, մարդը ստանում է հետադարձ կապ սեփական հուզական արտահայտումից և դա կարող է ուժեղացնել նրա վախը։ Այս իմաստով վախի ապրումը ինքն իրենով վախեցնում է մարդուն։

Կոգնիտիվ պրոցսները որպես վախի խթան 

Վախը, ինչպես նաև ցանկացած այլ հույզ, կարող է իրավիճակի կոգնիտիվ գնահատաման հետևանք հանդիսանալ՝ որպես պոտենցիալ վտանագվոր։ Թոմկինսը նման պատճառները անվանում է կոգնիտիվ կազմակերպված։ Օրինակ՝ վախը կարող է առաջանալ որոշ օբյեկտների, օբյեկտի մտային պատկերի կամ տվյալ իրավիճակի անտիցիպատիայի վերհիշման արդյունքում։ Ցավոք, այս պրոցեսները շատ հաճախ արտահայտում են ոչ թե իրական, այլ երևակայական վտանգ, ինչի արդյունքում մարդը սկսում է վախենալ իրենից իրաական վտանգ չներկայացնող իրավիճակից, չափազանց շատ իրավիճակներից կամ առհասարակ կյանքից։ Ապրված վախի վերհիշումը կամ վախի սպասումը ինքն իրենով արդեն կարող է վախ ակտիցնող ազդակ հանդիսանալ։ Եթե մարդը սխալմամբ ընկալում է այլ մարդու որպես վտանգի աղբյուր, ապա նա կարող է վախենալ ոչ միայն նրան իրական կյանքում տեսնելուց, այլ նաև նրա մասին մտածելուց կամ նրա հետ հանդիպմանը սպասելուց։ Այսպիսով, մարդը, առարկան կամ իրավիճակը կարող է դառնալ վախի իրական աղբյուր հիպոթեզների ձևավորման (վտանգի երևակայական աղբյուր, վտանգի սպասման, վախի երևակայական օբյեկտի հետ անմիջական հանդիպման հետևանքով։

Վախի բնական խթանիչներ

Որոշակի օբյեկտներ, իրադարձություններ և իրավիճակներ ունեն վախ արթնացնելու հակում, այսինքն՝ հանդիսանում են վտանգի «բնական ազդակներ»: Բնական խթանների շարքում առանձնացվում էր միայն չորս գործոն, որոնք են՝ ցավը, միայնակությունը, իրավիճակի անսպասելի փոփոխությունը և օբյեկտի նպատակային մոտեցումը։ Այս գործոնները պարտադիր չէ, որ լինեն վախի բնածին, ներքին խթաններ, բայց մենք հավանաբար բիոլոգիապես նախատրամադրված ենք արձագանքել դրանց վրա վախով։

Ցավ և ցավի անտիցիպատիա

Ցավը բնական խթանիչներից առաջինն ու ամենակարևորն է։ Վախ, որը առաջացել է ցավի սպասման մեջ, արագացնում է ուսուցման պրոցեսը։ Ցանկացած օբյեկտ, իրադարձություն կամ իրավիճակ՝ կապված վախի ապրման հետ, կարող է դառնալ պայմանական ազդակ, որի հետ հաջորդ հանդիպման ժամանակ անհատը կհիշի նախկին սխալները և ցավի վերապրումը։ Իսկ թե ինչն է առաջացում այդ պայմանական ազդակները, մինչև օրս հայտնի չէ։ Երկար ժամանակ հոգեբանները կարծում էին, որ կենդանին խուսափում է իրավիճակի կրկնությունից, որը ցավ է առաջացրել, քանի որ տվյալ իրավիճակը նրա համար հանդիսանում է վախի ազդակ, որը իր հերթին ստիպում է կենդանուն խուսափել իրավիճակի կրկնությունից։ Սակայն կենդանիների՝ վտանգավոր իրավիճակներից խուսափել սովորելու ընթացքում հենց ինքը՝ խուսափելու կարողությունը, նվազեցնում է նրանց վախը։ Բազմաթիվ հետազոտությունները ցույց են տալիս, որ վտանգավոր ազդակի բազմակի ներկայացումից հետո կենդանիները հաջողությամբ խուսափում են դրանից՝ դրսևորելով վախ։ «Խուսափելու» այս կարողությունը ադապտատիվ դեր է խաղում ինչպես կենդանիների, այնպես էլ մարդկանց կյանքում, այն ապացուցում է այն թեզը, որ ցավը հանդիսանում է լավ ուսուցիչ։ Մենք սովորում ենք խուսափել պոտենցիալ բասասական իրավիճակներից առանց մեզ համար բացասական հետևանքների՝ հաճախ չզգալով անգամ վախ ցավի նկատմամբ։ Հավանաբար ցավի սպասումը վախ է ներշնչում միայն այն ժամանակ, երբ նա համոզված չենք, որ կարող ենք խուսափել դրանից։ Որոշ իրավիճակներում վախ զգալու համար պարտադիր պայման չէ ցավի զգայութունը։ Իրականում շատ մարդիկ, ովքեր ունեն ֆոբիաներ հաճախ չեն կարողանում նշել որևէ օբյեկտ, որը նրանց անմիջականորեն վնաս է հասցրել։ Ամեն պարագայում մեր վախերից շատերի ետևում կանգնած չէ կոնկրետ ոչ մի բացասական փորձ։ Խուսափման հմտությունը հանդիսանում է վախի կառավարման միջոցներից մեկը և պոտենցիալ վտանգից պաշտպանվելու միջոց։ մենակություն

Միայնություն

Վախի մեկ այլ բնական խթան է հանդիսանում միայնությունը։ Հաճախ մարդը, մենակ մնալով, սեփական անվտանգութան սպառնալիք է զգում, բայց բավական է նա հայտնվի մարդկանց մեջ, վախն անցնում է։

Իրավիճակի անսպասելի փոփոխություն

Այս գործորը բավարար ուսումնասիրված չէ, սակայն նրա տարատեսակներից մեկը ուսումնասիրվել է դեռևս բիհեյվիորիզմի զարգացման ժամանակ։ Ուոտսոնը և Ռեյնորը, փորձելով դուրս բերել բնածին հույզերը, անցկացրեցին բազմաթիվ փորձեր նորածինների հետ, որոնց արդյունքները հանգեցրին այն մտքին, որ վախը կարող է առաջանալ հենարանի անհետացման պարագայում։ Հնարավոր է, որ այս պարագայում խոսքը ոչ թե բուն վախ հույզի մասին է, այլ վախի ռեակցիայի։ Հետազոտություններում մորից հետազոտվողի ձեռքերի մեջ անցնելուն նորածինները հաճախ պատասխանում են հուզական բացասական ռեակցիայով։ Իրավիճակի նման փոփոխությունները անգամ կարող են առաջացնել ֆիզիկական դիսկոմֆորտ կամ նեգատիվ հույզ, բայց անպայման չէ, որ լինի վախի հույզ։ հավանաբար, իրավիճակի անսպասելի փոփոխությունը որպես բնական ազդակ դիտարկելու համար հարկավոր է բնորոշել այս օրինակը հետևյալ կերպ. իրավիճակի անսպասելի փոփոխությունը, որին անհատը չի կարող հարմարվել, կարող է նրա համար վտանգի կամ վախի հույզի ազդակ հանդիսանալ։