Tuesday, 18 June 2019

Շահան Շահնուր. Նահանջը առանց երգերի Վերլուծություն

Շահան Շահնուր նույն ինքը` Շահնուր Քերեսթեճյան: 1929 թվականին լույս է տեսել իր առաջին վեպը` Նահանջը առանց երգի: Երբ վեպը հասանելի դարձավ հանրությանը, սկսվեցին քննադատությունները: Մարդիկ բաժանվում էին երկու խմբի: Ոմանք կարծում էին, որ դա ուղղակի սիրավեպ է, ոմանք էլ որպես ազգային լուրջ խնդիր, որը ներկայացված էր գեղարվեստորեն:
Նահանջը առանց երգի վեպում Շահնուրը ցանկացել է հանրության ուշադրությունը հրավիրել, հայերի ձուլմանը` Եղեռնից հետո: Բոլորիս էլ քաջ հայտնի է, որ Եղեռնի ժամանակ, ոմանք կարողացել են գաղթել և ձուլվել այլ ազգերի հետ, ոմանք մինչև վերջ պայքարել են, և ոմանք  էլ ցավոք մահացել: Շահնուրը ցանկանում էր անյպես անել, որպեսզի ազգը սթփվի և միավորվի, և կարողանա պահպանել իր ազգի ավանդույթները: 

Գլխավոր հերոսը Պետրոսը նույն ինքը Պիերը, ով փրկվելով Եղեռնի ջարդերից և գաղթելով Ֆրանսիա, հաստատվում է Փարիզում, այնուհետև աշխատանք է գտնում լուսանկարչատանը, որտեղ էլ սիրահարվում է մի Ֆրանսիացուհու` Մադամ Ժաննին: Մադամ Ժաննը նույն ինքը` Նենեթը, լուսանկարչատան տիրուհին էր, ով վարում էր անբարո կյանք և Լեքսյուրի սիրուհին էր: Պետրոսը ցանկանալով մոռանալ Նենեթին վաճառում է իր ունեցվածքը և հեռանում: Նենեթը, ով ավտովթարի է ենթարկվում Լեքսյուրի հետ և դժբախտաբար Լեքսուրը մահանում է: Որոշ ժամանակ անց Նենեթը գտնում է Պետրոսին, նրանք սկսում են միասին ապրել: Ամեն ինչ խաղաղ ընթանում էր մինչ Նենեթի ամուսնու հայտնվելը: Նենեթի ամուսինը վերձնում է իր երեխային և հեռանում, Նենեթը չկարողանալով դիմանալ որդու հեռացումին` ինքնասպաություն է գործում: Պետրոսը այցելելով սիրելիի գերեզմանին փորձում է աղոթել, սակայն նա չի կարողանում արտաբերել այն հայերեն: Ուստի հետևություն, որ Պետրոսը չկարողացավ պահպանել իր հայերեն լեզուն և իր ավանդույթները: Զարեհը, ով միայնակ փորձելով պահպանել իր ազգի պատիվը, և հայկական ավանդույթները, նա նույնպես չի կարողանում պահպանել, քանզի անհատը մի ողջ հանրության առջև` անզոր է:

Ամփոփում

Շահնուրը պատմեց մի ողջ պատմություն, որը կարծում եմ կազմում էր իր կյանքի մի մասնիկը: Սկսած գաղթը Հայաստանից, վերջացրած` լուսանկարչատանը աշխատելուց: Շահնուրը ցանկանում էր, հանրությանը ասել, որ անհատը անզոր է մի ողջ հանրության առջև, և նրա կոչը միաղմբվելն էր: Մարդի'կ միախմբվեք, որպեսզի չկորցնենք այլևս, ոչմի ավանդույթ և սովորություն:


No comments:

Post a Comment