Արատես գնալիս մարդիկ բաժանվում էին երկու խմբի՝ <<Ա՜ մի գնա լավ տեղ չի>>, <<Ան, դու էդ պետքա տեսնես, էդ մի դրախտա>> Թողնելով բոլորի կարծիքները մի կողմ` որոշեցի ինքս գնալ և տեսնել թե, որ խմբին եմ ես ինքս պատկանում։
Մի խումբ սովորողներով, մեր սիրելի ուսուցիչների և <<Մուտք>> ճամբարի սովորողների հետ ճամփա ընկանք՝ Արատես։ Ճանապարհը չհասկացանք էլ թե ոնց անցանք, քանի որ ավտոբուսի մթնոլորտը էնքան աշխույժ և հումորներով լի էր , որ մեկ ակնթարթում հասանք Արատես։
Հասանք ու հասկացա, որ էդ բողոքողները բնությունից ու առհասարակ գեղեցկությունից ոչինչ չեն հասկանում։
Մաթեմատիկական տերմիններով՝ Գեղեցիկ բնություն=մաքուր օդ+զով Արատես-բողոքներ+ընտիր խումբ=ԸՆՏԻՐ ՄԹՆՈԼՈՐՏ։
Չգիտեմ էլ, թե ոնց նկարագարեմ զգացողություններս։ Երևանյան շոգից փախած, զով Արատեսում, բացի այդ էլ սառը, բայց միևնույն ժամանակ հաճելի ջրվեժներից, հավատեցնում եմ լավ բան չկա։))
Օրը հագեցած անցկացնելուց հետո մեզ հաջորդում էր գիշերային աստղալից երկինքը և խարույկը։ Բնություն, գիշրային զով քամի, աստղալից երկինք, և խարույկ՝ անկեղծ պաատմություններով և հումորներով։
Քնի ժա՞մ։ Ա՞խր էդ աստղալից երկնքից ոնց կարող ես կտրվել ու գնալ քնելու։ Ձորի մոտ մի նստարան դրեցինք, տաք թեյով նստեցինք, հումորները մեզնից անպակաս, սկսեցինք նայել երկնքին։ Խոսակցություններով տարված, աստղերին դիտելով, չնկատեցինք էլ թե ինչպես լեռները սկսեցին ուրվագծվել գիշերային երկնքում, որին հաջորդեց լուսաբացը։
Առավոտյան համեղ նախաճաշից հետո, ճանապարհ ընկանք դեպի Սմբատաբերդ։ Սկզբում բողոքում էինք․ <<Ա՜ էս շոգին ովա լեռ բարձրնում>>։ Սակայն, երբ ընկերներիդ հետ ես, ովքեր և՛ հումորի զգացում ունեն, և՛ համատեղ ուժերով քեզ օգնում են, որ բարձրանաս, դու չես էլ նկատում թե ինչպես բարձրացար լեռը։ Բարձրանալուց հետո հասկանում ես, որ էդ շոգին արժեր մի փոքր ջանք թափել, որովհետև երբ կանգնում ես Սմբատաբերդի պարսպի վրա քեզ հանգիստ և հաղթանակած ես զգում ։
Էսօրվա նման հիշում եմ մեր <<Մուտք>> ճամբարի երեխաներին, ովքեր գիշերը ժամը մոտավորապես 01։00-ին մոտեցան ինձ և ասացին․ <<Կյանքում չէի պատկերացնի, որ ինչ-որ մի օր կարողա պատահի այնպես, որ դասատուներիս հետ հալամուլա խաղամ>>։ ինչպես հասկացաք մի Արատես, մի ընտիր խումբ+լավ ուսուցիչներ էդ գիշերվա հազարին քնելու փոխարեն խաղում էինք հալամուլա։ Իսկ մեր <<Մուտք>>-ի երեխաները՝ ապշած, թե ինչպես կարող էին իրենք ինչ-որ մի օր խաղալ հալամուլա ուսուցիչների հետ, այն էլ այդ ժամին։
Գիշերը հիշում եմ, թե ինչպես էինք ուզում, որ էդ օրը չվերջանա, որ էլի մնանք Արատեսում ու վայելենք մաքուր օդը։ Բայց ավաղ, առավոտյան արթնացանք և ժամանակն էր ետ վերադառնալու։ Սելիմի լեռնանցքով, Սևանում ձմերուկ ուտելով վերադարձանք շոգ Երևան։ Դե հիմա ասեք, բա՞ արժեր ետ վերադառնալ էդ դրախտից։
Ֆոտոշարք՝
No comments:
Post a Comment