Պարզ համառոտ և պարզ ընդարձակ նախադասություններ, նախադասության գլխավոր անդամներ
Նախադասության մեջ թող միայն ամենակարևոր տեղեկություն հաղորդող բառերը:
- Ձյան վրա ես նշմարեցի փոքրիկ սև կետեր:
- Էլի նուրբ թափանցիկ ծաղիկներով ներկվել էին դեղձենիները:
- Մարդու աչքը մի բուռ հողով կկշտանա:
- Մանուկ օրերից ես մի առանձին սեր ունեմ դեպի ծեր, ալևոր մարդիկ:
- Նրա գլուխը շարունակ դողում էր հասած արևածաղկի պես:
Ինչպիսի, ում, որ, ինչը, ինչով, ինչից, ինչքան, ինչպես, երբ, որտեղ, ուր, ինչու հարցերին պատասխանող լրացումներ ավելացրու նախադասության գլխավոր անդամներին:
- Կատուն բռնում է: – Շեկ կատուն իր սուր ճանկերով բռնեց մկանը։
- Քամին փչեց: – Այսօր առավոտյան սառը քամին դեպի հարավ էր փչում։
- Դելֆինները լողում էին:-
- Արահետը ձգվել էր: – Քարքարոտ արահետը ձգվում էր դեպի հեռվում գտնվող խրճիթը։
- Գետերը քանդում են:- Վարարուն գետերը քանդում են ափին գտնվող տները։
Նկարագրիր նախնական և վերջնական նախադասությունների տարբերությունները:
Ընդգծիր ենթականերն ու ստորոգյալները:
- Կենսաբանների փորձերից ձանձրացած դելֆինները հացադուլ են հայտարարում:
- Օձի թույնը բժշկության մեջ շատ արժեքավոր է:
- Գերմանացի մի կոնստրուկտոր մթության մեջ տեսնող և հաչող արհեստական շուն է պատրաստել:
- Հնդկաստանի բնակիչները ութ հարյուր լեզվով ու բարբառով են խոսում:
- Աղմուկի միջից մեզ էին հասնում օգնության հուսահատ կանչերը:
Բաց թողած տեղերում դիր տրված ենթականերից մեկը՝ համաձայնեցնելով ստորոգյալի հետ:
- Մի տան պատուհանից ճրագի սպիտակ շող է երևում (երևալ):
- Գարնան արևոտ օրն ինձ հիշեցրեց (հիշեցնել), որ մայիսն է:
- Քամին հալածեց (հալածել) մառախուղի թանձր քուլաները:
- Ճապոնիայում (թողարկվել) թողարկվել է ծայրին փոքրիկ լամպ ունեցող գրիչ:
- Դելֆինը բաց ակվարիումից դանդաղ լողում էր (լողալ) դեպի ազատություն:
Քամին, օրեր, դելֆիններ, շող, գրիչներ
Գտիր համաձայնության սխալները:
- Մի մասը լռում են-է:
- Երեմն ընկերոջ հետ գնացին-գնաց:
- Ընդունվում է-են պատվերներ:
- Ամեն մի զինվոր ու հրամանատար իրենց-իր պարտքը պիտի կատարեն-կատարի:
- Պահանջվում է-են վարորդներ:
Ընդգծիր ենթակաները, գտիր ենթակայի կետադրության սկզբունքները՝ վերլուծելով օրինակները:
- Արևը մի քանի ամիս հորիզոնում չէր երևում:
- Արևը և լուսինը մի քանի ամիս հորիզոնում չէին երևում:
- Արևը մի քանի ամիս հորիզոնում չէր երևում և խավարի մեջ էր պահում երկիրը:
- Արևը մի քանի ամիս հորիզոնում չէր երևում, և բևեռային գիշերներ էին լինում:
Հետևություն արա:
Ընդգծիր ենթակաները, ըստ անհրաժեշտության կետադրիր:
- Լճում ձկների տեսակները շատացել են, և կերի պակաս է նկատվում:
- Մեր Երկրին ինչ-որ Աստղակերպ կամ փոքր մոլորակ է ընդհարվել:
- Չղջիկը շատ նուրբ լսողություն ունի:
- Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կային, և մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին:
- Ժամանակին հսկաներ են ապրել, և այդ ձորերը նրանց համար առուներ են եղել:
- Դու քաջ ես ու անձնվեր, և կարդարացնես մեր հույսերը:
- Մեղուներն ու ճանճերը այդ քիմիական միացությունից չափազանց ագրեսիվ են դառնում:
- Աշունը շուկան լցրել է մրգերով և անտառները գույներով:
- Նավի հսկա սուր քիթը ճեղքում էր ջուրը և առաջ սլանում:
- Վագրը ծառի ետևից մռնչաց,և անտառը սարսափեց:
No comments:
Post a Comment