Friday, 13 September 2019

Ավանդույթը չխախտելով դեպի Թռչկան

Նորից Թռչկան ու նորից նոր արկածներ..
.

Սովորությանը համաձայն, գնում ենք Թռչկան: Անցյալ տարի այս օրերին ջրվեժի մասին ոգևորված տեղեկություն էի հավաքում, չէի եղել, չէի տեսել ու ամեն բան հետաքրքիր էր: Ընտիր ճամփորդություն, լի վառ տպավորություններով: Վերջ ի վերջո առաջին անգամ էի բեռնատարով ճամփորդում: Աջից ձախ գնալով,տանջվելով, ջրերի մեջ թավալվելով  հասանք մեր Ջրվեժին: Էդ ջրի ձայնը, թռչյունների ծլվլոցը մի խոսքով էդ մթնոլորտը  քեզ ստիպում է հանգստանալ  ու անկախ քեզնից մոռանում ես, թե ինչ դժվարություններով ես հասել: Մի քար գտիր, նստիր ու ուղղակի վայելիր  էդ գեղեցկությունը:  Փաստացի Թռչկանը պետք է դառնար ՀԷԿ, նայում էի ու հպարտանում այն մարդկանցով, ովքեր պայքարեցին և հասան իրենց նպատակին: Ասօր էլ այդ մարդիկ Ամուլսարի համար են պայքարում ու հավատում եմ, որ մեր բոլորի ուժը այնքան զորեղ կլինի, որ սարի համար էլ կուրախանանք, որ կմնա բազմած իր դիրքում:
Թռչկան գնալուց ասում էին«ինչ էլ ժամանակ ունես էդքան բարձրանաս ինչա թե մի հատ ջրվեժ տեսնես, ջուրա էլի»: Իսկ ես պատասխանում եմ. այո ունեմ, բնության այդ հրաշքը պետք է տեսնեմ, լիարժեք վայելել: Ես հպարտանում, որ իմ երկրում կա էդպիսի գեղեցկություն դա կոչվում է հաճույք, ոչ թե ժամանակի վատնում...»:
Հիմա կրկին գալիս եմ,Թռչկա՛ն, հուսամ պատկերացածիցս ավելին կմատուցես, ջրերիդ շառաչն ավելի ուժգին կլինի:

No comments:

Post a Comment