Նախադասություններում ընդգծիր ենթակաները, դրանց վերագրված հատկանիշները (ստորոգյալները):
- Երկնքում կուտակված թուխպերը ցրվեցին:
- Արցախը Մեծ Հայքի նահանգներից տասներորդն էր:
- Ես ձեզանից չեմ պահանջում ոչ զորք, ոչ զենք:
- Երիտասարդի նյարդերն անասելի լարվում էին:
- Քարափների գլխին աճել էր մի մենավոր ընկուզենի:
- Նրա տեսածը անապատային խաբկանք էր:
- Նրա հայրը դու ես:
- Հարևանսենյակում հավաքվեք:
- Ձյան փաթիլները խնձորենու ճերմակ ծաղկաթերթեր են:
- Աղջկա հետ զրուցելու ամենահարմար պահը հիմա էր:
Մեկ ստորոգյալ ունեցող նախադասությունները կոչվում են պարզ նախադասություններ: Մեկից ավելի ստորոգյալ ունեցող նախադասությունները կոչվում են բարդ նախադասություններ:
Որոշիր՝ նախադասությունը պարզ է, թե բարդ:
- Դրսում քամին դադարեց, սկսեց ձյուն տեղալ:-Բարդ
- Սրթսրթալով տեղավորվեցինք մի փոքր անձավում: – պարզ
- Երեխաները ծառից խոշոր, բայց խակ սալոր էին քաղել: – պարզ
- Շրջակայքում փայտ չկար, որ խարույկ վառեինք: – բարդ
- Մինչև լույս կդիմանանք ու մեր որսը լուսաբացին կշարունակենք: – բարդ
- Աստծո հրամանով սարերն իրար են մոտեցել, լիճը հասցրել են մինչև երկինք և ազատել վիշապից: – բարդ
- Երեխաների ճիշտ դաստիարակությունն ամեն ընտանիքի առաջնային խնդիրն է: – պարզ
- Անտառը դատարկվում է, ու ծառերը չորանում են: – բարդ
Կետադրիր, եթե անհրաժեշտ է:
- Թագավոր ընտրվելուց հետո բնավորությունն անմիջապես փոխեց՝հպարտացավ:
- Շուտով բոլորը հիասթափվեցին, մի խումբ ծաղիկներ նրա դեմ ըմբոստացան:
- Իր տեղից իսկույն ելավ ու աթոռ առաջարկեց:
- Համեցեք, խնձոր անուշ արեք, օրը շոգ է, ծարավ կլինեք:
- Հրավերը շնորհակալությամբ ընդունեցի, և ձիս կանգնեց ծառի տակ:
- Սիսակն ընտանիքից էր բաժանվում, Միսակը` այգուց:
- Հակոբ ապոր խնձորենիներն աճում էին, ու դրանց հետ աճում էր նաև որդին:
- Եզան մեջքն ուղիղ էր, ետևի մասը մի քիչ տափակ, վիզը հաստ էր, գլուխը դիք:
- Զօր ու գիշեր երկինքը ցողում է, և հողը խոնավ է:
- Հայացքը գցել էր մի կետի, ու սիրտը արագ բաբախում էր:
- Այստեղ ծաղիկների հոտն էր բռնել, և մի քիչ այն կողմ` աղբանոցի հոտը:
No comments:
Post a Comment